Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թե էս անկաճը, որ չար բանի էնպես քաղցր դեմ ենք անում, մեկ օր պետք է խլանա. էս աչքը որ չի ուզում՝ թե ուրիշի աչքումն էլ փոքր լիս տեսնի, մեկ օր պետք է քոռանա, կիրանա, փչվի․ էս լեզուն որ օձի պես օրը հազարին կծում ու յաղու ա տալիս, մեկ օր պետք է պապանձվի, չորանա, քրքրվի ու օրթունքի կերակուր դառնա, բա՛ս էլ չարություն մեր մտքովն ա՞նց կըկենա։ Բաս չե՞նք ուզենալ՝ որ ամենին պաշտենք, պատվենք, սրբի տեղ գլխներովը պտիտ գանք։ Աչքներս սովորել ա, սիրտներս սառել, մտքըներս քարացել։ Ժամ որ գնում ենք, հենց իմանում ենք՝ թե էն ա՝ ամեն բանից պրծանք, պարտքներս տվինք՝ որ մեկ քանի խաչ հանեցինք էրեսներիս, մեկ քանի ծունդր դրինք, պատարագի էրես տեսանք, պասներս բաց արինք, սրբություն առանք։ Ի՛նչ ասում են, մեզ համար մեռած ա, մեզ չի ազդում, չունքի մեր սրտի բառը չի՛, մեր լեզվի խոսքը։ Ուրիշներն ասում են, մենք էլ անկաջներս կախ արած, աչքներս ցցած, լսենք, չլսենք, տեսնինք, չտեսնինք, ե՞րբ ա մեր սիրտը մեկ օր վառվում, որ իմանանք՝ թե էս ի՞նչ հրաշք ա, որ Աստված ամենաբարին մեզ համար ստեղծել ա, մենք ի՞նչ ենք, որ մեր ասած գոհությունը, փառաբանությունը, ծունրը, երկրպագությունը՝ Աստծու սուրբ առաջին ի՛նչ ըլի։ Պետք է մտածենք, ո՞վ ա աղքատ, որ նրան օգնենք, ո՞վ ա հիվանդ՝ որ նրան մխիթարենք, ո՞ւմ են զրկում, գնանք նրան թափենք։ Ո՞ւմ սիրտը նեղացրինք՝ գնանք էլ եդ հաշտվինք։ Թե սիրտըներս մաղձով, թունով, հազար մեկ դառնությունով լիքը մտնում ենք, լիքը դուս գալիս, էլ ի՞նչ օգուտ մեզ։ Հենց պետք է մեռնինք, որ սիրտներս թամուզանա, հենց պետք է դժոխքի էրեսը տեսնինք, որ աշխարքիս համն իմանանք։ Հենց պետք է հո՞ղը մտնենք, որ ձեռն ածենք՝ թե երա՞բ մեկ իսան կը քթնվի, որ էրեսը տեսնինք, լեզվներս նրանց լեզվին առնի, ականջներս նրանց ձենն իմանա՞։ Ա՜խ, մտածի՛ր՝ թե որ հնար ըլեր՝ մեռած վախտդ գերեզմանիդ տակիցը դուս գայիր՝ էլի էն խելքը, էն զորությունն ունենայիր, որ հիմիկ ունիս․ չէ՞իր ուզել էն մարդի ոտը համբուրել, որ գերեզմանիդ մոտովն անց կացավ։ Չէ՞իր ուզել էն մարդին խտտես, արտասունքով էրեսը լվանաս, էրեսն երեսիդ կպցնես, բերանը բերնիդ, փարվիս, է՛լ դոշիցը պոկ չի՛ գաս, որ քեզ մեկ «Աստված հոգին լուսավորի» ասեց, կամ գերեզմանիդ վրեն մոմ վաոեց։ Չէ՞իր ուզել որ էն հողն էլ ջուր անես, խմես՝ որ քո սիրողն աչքերդ ծածկել էր, քո ազնիվ պատկերը փչացրել, քո անուշ լեզուն, քո քաղցր շունչը բռնել, պապանձացրել, էն քարն է՞լ պաշտես, որ քեզ ղայիմ բռնած ուներ։ Բաս հըմիկ ի՞նչ ա էլել, որ խելքդ վրեդ, սիրտդ փորումդ, միտքդ գլխիդ, էդպես, բաներ չե՞ս մտածում։ Ա՜խ սիրելի, երանի թե էս սհաթին իմ սրտումս ըլեիր ու իմանայիր՝ թե ի՞նչ ծով ա պտիտ գալիս սրտիս միջումը։ Ձեր էրեսներիցը մեկ օր պետք է զրկվիմ, ձեր քաղցր լեզուն ու ձենը մեկ օր պետք է չլսեմ, ձեր ազնիվ երեսը մեկ օր պետք է չտեսնիմ, հոգվույս սի՛րելիք, բա՛րեկամք, սի՛րեկանք, դո՛սթ, ը՛նկերք, իմ բոլոր պատկերակից մարդիք։ Դուք ինձ գերեզմանը կդնեք, դուք իմ հոգուս ողորմի կտաք, իմ էրեսիս հող կքցեք, կըլի թե բազընի սիրտը մրմնջա, կըլի թե բազինն էլ մեկ կաթ արտասունքի ինձ արժանի համարի․ բայց ա՜խ, լեզուս պապանձվում ա՝ որ միտք եմ անում, ձեռներս թուլանում... ա՜խ՝