Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բազի վախտ, որ մորդ մեկ քանդված ղի
Վրա կանգնում ա ու ինքն իր մտքի
Հետ ա ընկնում ու անց կացած բաները
Ֆիքր անում, տխրում, տրորում աչքերը։
Էնպես գիտես՝ թե է՛ն անբան քարերն
Մեզ ասում ըլին, որ մենք մեր օրերն
Լանք ու զգաստանանք, չունքի էս աշխար
Չի մնալ մեզ համար ղադմի մուղարար։
Հենց իմանաս՝ թե լեզու են առել
Պատերն, ուզում են մեզ լալով ասե․
«Ա՛յ ադամորդի, տես՝ քո վերջն է՛ս ա,
Էստեղ էլ կային նորահարս, փեսա,
Էստեղ էլ կային ծնող, երեխա,
Հարուստ, մեծատուն, իշխան՝ համեշա։
Բայց ո՞ւր են նրանք, հողի հավասար,
Բայղուշն ա նստում նրանց գլխին անճար»։
Բայց ա՜խ՝ թե մեկ տեղ արին ա թափել,
Աշխար կործանվել, ազգեր փչացել,
Գազան բուն դրել, ավազակ բնակել,
Մարդի լերդն, ու թոքն կրակ է ընկնում,
Միսը սրսռում, աչքը սևանում։
Էս ցավն ա Հայի սրտում բհամ գալիս,
Երէվանու բերդն, Զանգին տեսնելիս։