Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
1

Լեռ քարափի վրա՝ ցից գլուխը բարձրացնում, թամաշա յա անում հանդարտ՝ հազար գլխանի դևի պես՝ Երևանու՝ հազար տարեկան քավթառ, պառաված, չորս կողմը խանդակով կապած,[1] բրջերով ղայիմացրած, սո՛ւր սո՛ւր ատամները գլխին շարած, հինգ գազաչափ հաստ պարսպով երկու տակ բռնած, մեկ ոտը Կոնդումը, մեկ ոտը Դամուրբուլաղի գլխին դրած, մեկ բերանը հյուսիս, մեկը հարավ բաց արած[2], չորացած գլուխը երկինքը ցցած, լեն փեշերը երկրռւմը փռած, անամոթ երեսը կոկած, սվաղած, հազար բնով, հազար փանջարա աչքերը դես ու դեն չռած, ջուխտ չանգերով Զանգվի՝ քարոտ, զարհուրելի, սևադեմ ձորը խտտած, դոշին կպցրած, անմազ, անլեզու, մարդակեր բերդը19), ու դեղնած երեսը հեռու տեղից ծածկում, ագահ աչքերը գետնին քցում, որ միամիտ տեսնողին դհա շուտով խաբի, դհա հեշտ իր ծոցը քաշի ու բիրադի, անձեն, անսաս կուլ տա, փչացնի։

Պարսիկ նրան շինեց, խորամանկ, խաբերս, թե Օսմանցի նրա հիմքը դրեց՝ կատաղի, անհաշտ, ո՛չ գիր կա, ո՛չ թարեղ։ Նրա պատմությունը խավարի միջումն ա, մարդ ուղիղ չի՛ գիտի, չի՛ լսել, բայց հազարավոր ժամանակով՝ անահ, անվախ՝ պինդ երեսը լիրբ գազանի պես դեմ տված, որքան թոփի, թոփխանի գյուլլեք էլ նրա կոշտ քամակին, նրա կակող դոշին, նրա բաց գլխին դիպան, չի՛ ազդեց, քյար արեց։ Կորցրած թևերն էլ եդ սազացրած, ջարդած ոսկոռներն էլ եդ պնդացրած՝ գլուխը վեր քաշեց, էլ եդ շունչ առավ, վեր կացավ, կանգնեց՝ ուսերը դզեց, ոլորեց, սարքեց ու էլ եդ հարբա գալով, հաթաթա տալով, իր գլուխը քորողի, իր շվաքի հետ խաղացողի՝ թուլության, փոքրոգության, անզորության ու հիմար հանդգնության վրա ծաղր անելով, ծիծաղելով, ծափ տալով, պպին կանգնեց, մատը ցցեց[3] էս[4] հողաշեն, այլ ո՛չ քարաշեն բերդը ու խենեշ դիմոք՝ իր կոտրած ոտները Զանգվի բերանը խցկելով, մնաց տեղը նստած, Զանգվի՝ որ գիշեր ցերեկ, անքուն, անդադար, գժված, կատաղած նրա բաց դոշին, նրա անիրավ սրտին՝ իր պլոկած ջրի անբերան թրովը, քարի ուրաքովը վեր հատում, զարկում ա, բայց տեսնելով՝ թե չի՛ կարում ջիգրը հանիլ, վրեժն առնիլ, նրան քանդիլ, դռռալով, գանգատելով, կական բառնալով, քիչ քիչ ձենը փորը քցում ու մունջ մունջ երեսը կալնում, Զանգիբասարի ծոցն ա մտնում ու հույսը կտրած, սիրտը կոտրած՝ տխուր դես ու դեն ցրվում, ցնորվում ու հազար բարի, հազար պտուղ ու արդյունք տալով, բաշխելով, ճամփեն մոլորում, կորչում ու չի կարում իր սիրուն քվորն է լա, Արազին մեկ խաբար տանի, չունքի Երևանու թամարզու, կարոտ բնակիչքը նրա ճամփեն բռնում,

  1. [ամեն]
  2. [լպուզ]
  3. [բերդ]
  4. այս = էս