Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպանի։ Ամեն մեչըդի հայաթում դեղ տեղարենքն էլ՝ մեկ մեծ վարժատուն կա, ուր տեղ երկու, երեք լեզու են սովրում, մեր եկեղեցըքանց հայաթներումը լագլագն էլ բուն չի դնիլ, բաս ի՞նչ կըլի՝ որ ազգի սիրտն էլ քիչ քիչ չի՛ լվանալ։ Ով թուր չի՛ առել ձեռքը, թրի ղադրն ի՞նչ կիմանա, ով թվանք չի՛ գցել իր օրումը, ֆորս ի՞նչպես կարա անել։ Քրդին հազար տարի ասա՛, թե հնդուհավի միսը, ղաբլու փլավը հիանալի կերակուր ա, տո որ նա իր օրումը նրանց համը չի առել, իր սոխն ու մածունը, թանն ու ճաթը կթողա, քո ասածի՞ն անկաջ կանի, խելքդ ի՞նչ ա կտրում։ Ասենք՝ ես չասեմ, սաքի դու չե՛ս գիտել, որ երեխի ընչանք ատամները դուս չի գան, կոշտ բան չի՛ պետք է տվա՞ծ։ Դու ուզում ես անհիմքը՝ տուն շինել, կրակ չի վառած՝ հաց թխիլ, մմի ծերը թողել ես, մատդ ես կրակին դեմ անում, առանց պատրուքի, ուզում ես, ճրաքուն ինքն իրան քեզ լիս տա։ Կացինը դնում ես ծառի քոքին, դու քնում, յա ձեռներդ խաչում, ղրաղին կանգնում, ծառն ինքն իրան քեզ ցախ կդառնա՞,․խելքդ ո՞ւր ա։ Խմորն առանց թխտըմորի չի՛ գալ, չի՛․ նհախ տեղը ոտներդ գետնին մի՛ ծեծիր։ Անբանացնիլ թուրը կժանգոտի, նամ տեղի ցորենը կբորբոսի։ Անվարիլ հողը թե ցանեցիր, զուրդ ու ղուշը կուտի սերմդ։ Առաջ մեկ վարի՛ր, հիմքը քցի՛ր, մեկ ազգի աչքը բաց արա՛, դուզ ճամփեն որն ա, էն ճամփովը տա՛ր․ սար ու ձոր մի՛ քցիլ․ դու նրան քո սերը ցույց տո՛ւր, տեսնիմ՝ թե նա քեզ չի սիրիլ։ Ուրըշները մեզ բամբասում են, հերիք չի՛, մենք էլ ենք մեր ոտիցը մեզ ու մեզ ճոլոլակ ըլում, էստով հո բան չի՛ դառնալ։ Հայոց ազգի ջանի՛ն ղուրբան՝ մեկ նրա երեխին ուսումն տուր, նրա էն լուսաթաթախ հոգին կրթիր, կրթիլ եմ ասում, թուղթ խաղալ, ֆրանզուցերեն խոսիլ, անգիր բերան անիլ, գլխիցը դուս տալ՝ չեմ ասում ու շարական, փոխ, յա շիլափլավ ուտիլ սովորցնիլ, որ մեզ էստեղն ա քցել, տեսնիմ՝ թե ջան[1] կտա քեզ, թե չէ՛։ Մինչև գարունքը չգա, ծառը չի՛ ծաղկիլ, առանց ամառի պտուղ չի՛ հասնիլ, դու ուզում ես՝ որ ձմեռվան էն սաստիկ ցուրտ, սառած ժամանակին վարդի հոտ առնիս քո բաղումը, հասած պտուղ քաղես քո բաղչումը, էդ էլա՞ծ բան ա, կամ կըլի՞ ըսկի։ Պինդ ոսկոռն էլ՝ որ շատ ծալած մնում ա, թմբրում ա, ճում ա ընկնում․ երկու օր որ թեք ես ընկնում, քամակդ ցավում ա, ոտներդ ման գալիս բեզարում, տո ախր հազար տարի ա, էս բեռը մեզ վրա, էս բխովը մեր ոտումն ա էլել, ախր որ ասում եմ՝ վազի՛ր, բաս ի՞նչ կանեմ, որ գլխիս վրա վեր չեմ ընկնիլ։ Շարթով սոված մարդին մի՞ս կուտացնեն, ցուրտը տարած տեղը կրակի՞ն կանեն։ Անձողի հոտը դիպած գլուխը ձնո՞ւմը կդնեն, թե կրակումը[2]։ Խեղճ ազգի հոգին մինչև էսօր քաղել են, հազար տարվա յարա ունի սրտումը, որ դեռ չի սաղացել։ Էնքան դառն արտասունք ա կուլ տվել, որ ո՛չ աչքումը լիս կա, ո՛չ բերնումը համ, ո՛չ սրտումը եղ․ դու հենց ուզում ես որ էստոնք մեկ սհաթումը անց կենա, ի՞նչպես կըլի։ Տո որ մեկ գերեզմանատան համար, մեկ դարտակ ողորմի տալու խաթեր քո ազգի պատվական իշխանքը՝ պարոն Զտվրովն, Խերեղինովն, Դավիթ Թամամշովը, Մովսես Տեր Գրիգորովը հազար մանեթներով կխարջեն, իրանք իրանց տեղ կբաշխեն, ժամ կշինեն, խալխը ինքն իրան կերթա, իրան հացովը մշակություն կանի անփող,

  1. [չի՛]
  2. [թե]