Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փեշերը ղայիմ բռնած, երկու տակ կապի, չիթ արխալուղի բադանները (չաքերը) բդիցը մինչև ոտը ճղած, անթիվ դուգմեքով (կոճակ) թև, դոշ իրար հետ սխ, պինդ կոճակած, կպցրած, շապկի բահաձև սիպտակ յախեն, ինչպես մեկ ղաշղա եզան ճակատի խալ՝ թամուզ դուս թողած, բդին կպցրած, որը թիրմա շալի կամ սիպտակ կտավի մեկ բեռը գոտիկ՝ ինչպես մեկ մարդի (կվալի) թումբ, կամ մեկ բոչքի կապ մեջքովն ոլորած, բիրգ կապած, մեկ ոսկոռագլուխ ծուռը խանչալ, կամ մեկ հաստ, սրած կոլոլ թուղթ, թեք մեջը խրած, կապած, մեկ ջվալի ղդար, բերանը բաց արած, ղրաղները սիպտակ դերձանով՝ մանր մանր կարած լեն, կարմիր ղասաբ, կամ մուգ մավի սադա փոխանն ու շորերի փեշերը գաբերին (լուլա) տալով, քարերին խփելով, հող ու թոզ սրբելով, քամու առաջին,[1] ոտների արանքին դես ու դեն ծալվելով, բացվելով, ֆռֆռալով, ոտները կապ քցելով, գորդի բերանի նման սաղրի քոշերը՝ ծերը նեղ, բերանը լեն, ճոթռած, կրունգը՝ սուր, բարձր, երկաթով նալչած՝ ոտի տակին քստքստացնելով՝ ծլփծլփացնելով − չալ, ճիտը կարճ, բրթի, հաստ գյուլբեքանց հետ, սև, բաց բաց գափերի հետ՝ հանաք անելով, խաղալով, կրնկին ծեծելով, թոզ, ավազ գետնիցը հավաքելով, անոշ անոշ կուլ տալով, դուս ածելով, էլի հատիկ հատիկ բերանը քցելով, չարազ անելով, ոտների տակը ծակելով, բզելով։ Որը մեկ փալան սիպտակ կտավե չալմա (գլխի փաթաթան) գլխին փաթաթած, որը մեկ շիլա թասակ անկաջները պրծացրած, որը մեկ ոչխարի քոսոտ փոսթ կատարին կպցրած, որը մեկ գելի քուրք ուսերին քցած, որը մեկ իծի յափնջի, կտրատված, քրքրված, բուրդ ու մազը գզգզած, դուս դառած, ճոլոլակ կախ էլած, հազար տեղից ճղված, ճոթռած, հազար թելով, ղազլով շուլալած, կարկատած, տոբրակի պես ծակած, շլնքովը քցած, չաթվի կտորով բողազի տակին պինդ ղայիմացրած, չարմխած, գոմշի կամ եզան տրխըները հաքին, զանգալները կամ մաշված պաճուճները վրեն, երեսին ու միրքին հազար տարվա կեխտ, ախպ, տարթ դառած, նստած՝ Թարաքյամա, յա Ղարափափախ, մեկ չաթու ճտին, մեկ մոթալ փափախ գլխին, տոբրակն էլ հո յափունջին էր, դուս թափել, գնում են։

Մե՛ր տղա՝ չծիծաղաս․ լավ չեն ասիլ, ամոթ ա. կարելի ա մեկ քացախած ճամփորթի քեֆին դիպչի, տրտինգ անի, փալանը շուռ տա, հետո տուր ու դմբոց քո գլխին գա։ Տե՛ս, ես իմ պարտքիցը դուս էկա, կուզես ծիծաղի, կուզե՛ս պա՛ր արի, չունքի հանաք մասխարություն չի՞, էսքան հրաշք տեսնիլ, աչք ու բերան բռնիլ, ո՛չինչ չասիլ, կամ սուս ու փուս կշտովն անց կենալ։ Հմիկ դու գիտես։

Էսպես, ինչպես տեսանք, մեր ուղղափառ, աստվածապաշտ, նամազասեր, այլ ո՛չ Քրիստոնասեր մոլլեքը. Ախունդները, Հաջի, Թաջիր, Արախլու, Ղզլբաշ, Թարաքյամա, Ղարափափախ, Մսկլլու, չոբան, Քուրդ, Պարսիկ, բեկ, խան, սարից, ձորից, տանից, հանդից, գեղերից, յայլաղից, բազարից, առից, արից, ինչ ունին, չունին,[2] վեր ածած, գութանը հանդումը, ոշխարը սարումը, տավարը նախրումը, ջուր, վար, ցանք, տեղն ու տեղը երեսի վրա թողած, ինչպես մեկ թունդ կռվի ժամանակի՝ իրար գլխով դիպչելով՝

  1. [քարերի]
  2. [թողած]