Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հերիք, նամազ հո չի՛ պիտի անենք», ինձ ասող կըլի։ Ո՞վ ա ասում, թե նամազ անենք․ միտքս էն էր, որ ցույց տամ, թե մեր դրացի Պարսիկքը ինչպես են սկսում իրանց աղոթքը։ Հմիկ գնանք Երևան, որ Մհառլամը տեսնինք, ի՞նչ կասես, էս ձենըձորը էն տեղանց ա գալիս, էս սաս ու մարաքեն էնտեղ ա. ամա ծածուկ պետք է մտնինք, չունքի ինչ ունինք չունինք, կառնին, մեզ էլ Եզըդի կշինեն, որ իմամներին սպանեցին, էստուր համար էսօր որդեղ որ մեկ Հայ ձեռք են քցում, ոտն ու ձեռը կապում են, լավ շորեր հաքցնում, ձի, յարաղ, ասպաբ տալիս, ընչանք որ սուք ու շիվանն անց կենա, Հասան Հուսեյնի կարգը կատարեն, կտակը կարդան, հետո վա՜յ քո օրին, արևին, շորերդ հանում են ու ոտիդ գլխիդ տալով դուս խռկում, հետ ածում․ ո՞վ կարա խոսալ, տերությունն իրանցն ա։

«Սվանգուլի-խանը, յա Ջաֆար-խանը իմ փիրս ա, իմ տերս․ իմ աղեն», մեկ երևանցի Հայ ասում ա քեզ, «գնանք նրանց տունը ու էնտեղանց գնանք, թամաշ անենք»։ Ի՞նչ անես, մարդի փիրն Աստված ա, ու իր տղամարդությունը, ամա սրանք փետի տակին են մեծացել, էսպես որ չասեն, բանը բան չի դառնալ, էս անգամ էլ մեր երևանցու խոսքին անկաջ անենք ու գնանք՝ որ էս հանդեսը տեսնինք, թե չէ՝ ժամանակն անց կկենա։ Աչքդ սառչի ո՛չ, սրտիդ ու բերնիդ հուփ տո՛ւր՝ որ չծիծաղիս, թե չէ գլուխդ կկտրեն, աղիքդ վեր կածեն։ Քուչեք, փողոց, մեյդան, բազար, հայաթ, կտուր՝ մարդի ձեռիցը ղլվլում են։ Էս ո՛չինչ. կարելի ա քեֆ են անում, դու ո՛չ մեռնիս, սև ըլի էնպես քեֆը, իրանց սպանում են. մեկը դոշին ա խփում, մեկը գլխին վեր հատում, մինը բողազը դուս ճոթռում, մյուսը՝ միրուքն ու մազերը պռճոկում, սուք անում, ոտ ու գլուխ քարերին ծեծում, վա՜յ, հարա՜յ տալիս, գոռում, բղավում, էս պատին, էն պատին քոռի պես գլուխը խփում։ Ախր ընչի՞, ընչի՞․ էս ինչ խաբար ա. դատաստանի օրը հո չի՞ հասել, ո՞վ ա սրանց տունը քանդել։ Հլա համբերի՛ր մի քիչ, քո ցավը տանիմ, տռհաչություն ի՞նչ հարկավոր ա, լոբի հո չե՞ս կերել, մի քիչ ձենըդ փորդ արա՛, հետո կիմանաս, գնա՛նք մեչիդը, մեր երևանցին մեզ ձեռաց չի՛ թողալ, մի՛ վախենար։

Վա՜յ քո տղիս տղա. էս ի՞նչ բան ա. տո մի մտիկ արա՛, տո՛ է՜յ, քե՞զ չեմ ասում, շլնքիցդ հո ջաղացաքար չի՞ կապած։ Էս մարդը գժվե՞լ ա․ է՛ս ինչ մարաքյա ա. կա՛ց, կա՛ց, մի մտիկ անենք, հետո բանի զորությունն իմանանք, մեզ ո՞վ ա հետ ածում, կրակ չի՛ վառվել հո ոտըներիս տակին. մի քիչ համբերենք։

Մեկ հաստափոր Թուրք, մեկ ղաբա միրուք, վրեն իծի քուրք, բալքի առջի ա, հլա դրա քննելու վախտը չի՛. — երեսը եղ քսած, մատները հինա դրած, կեղտոտ շորերով, վզին հո՝ Աստված ո՛չ շհանց տա, տարով ջրի երեսը չի տեսել, — մեկ եքա ձողի ջուխտ ձեռով ղայիմ բռնած, կոթը դոշին կպցրած, գլխին Ալու փանջեն (ձեռը) ցցած, լալով, սքալով, իրան կտրատելով, պատմություն, նաղլ անելով, մեկ սուրու խալխ հետը, ի միասին գլխըներին թագերով, նամազ անելով, չախսե, վախսե ձեն տալով, թոզ, թոփրաղ կուլ տալով, շորըները վեր քաշած, կամըներն առել, ղռերն են ընկել ու ուզում են, մինչև Մեքքա21) մեկ գնան։ Բանն էս ա, որ մեր բարեպաշտ ուխտավորը է՛նպես ա կրակվել, էշխ ընկել ու յա ոտը քարին դեմ անում, յա վորը է՚նպ ևս ա կրօրկվել, էյխ ընկել ու յա ոտր քարին դեմ անում, յա