Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխը եդ քաշում, յա դոշը դեմ տալիս, քամակի վրա ծռվում, ձգվում, ոլորվում ու դեմն էլ վազում ու Ալու զորությունն ու հրաշքը գովում, որ տեսնողը հենց կիմանա, թե թոգ են դրել վիզն ու քաշում։ Բայց ո՞վ չի գիտի, որ անիրավ չար սատանեն հենց բարեպաշտ ուխտավորների ճամփին ա թոզ ու դուման անում, աչքըները հող ածում։ — Չըխ՛կ, թըխկ․ մեր տղա՝ հեռու կանգնիր. մեր ուխտավորը մուրազին հասավ, սատանեն քոռանա․ աչքդ հո ձնով չի՞ ընկել՝ ա՛յ տնաշեն։ Տո՝ մի մտիկ արա՛, տես՝ ինչպես ա նա պատի տակին արինը սրբում, գլուխը կապում՝ է՛։ Ախր պատի հետ հանաք անիլ՝ ո՞վ ա լսել։ Դու էլ գլուխդ խփիր պատին՝ թե կարաս, տեսնիմ արին դուս կգա՞, թե մեկ անկաջ էլ կավելանա։

Տո էս փոսիցն ո՞վ ա ձեն տալիս, բղղում, հարայ, մադաթ անում, որ խալխը դեն կենան, եդ քաշվին․ տուն քանդվե՞ց, էս ի՞նչ խաբար ա։ Տուն քանդվե՞ց․․․ Տո բաս տունը, որ լեզու չունի, էրթիկ է՞լ չունի, որ քոռըքոռ գնացողի հախիցը գա։ Տան դարդը թողանք․ քանդվեց, էլ կշինեն․ բանն էս ա, որ մեկ ուխտավոր էլ մեկ հորից ա իր սև որը լաց ըլում։ Անջախ մի անջախ խալխը եդ քաշվեցին․− հավատը սուրբ ա, աղոթքը զորավոր, ո՛վ չհավատա, նա մնա պարտավոր − էլի մեր աղոթքի պարկը տեղիցը վեր կացավ թե չէ, ոտն ու գլուխը դզում, սրբում ա ու տնքալով, հազալով, ճրրալով, մրրալով, անկաջները թափեթափ տալով, ուսերը քաշելով՝ չուլ ու փալասը հավաքում, քափ ու քրտինք երեսը, փրփուրը բերանը կոխած, աբեն մեկ կողմը, չալմեն մյուսը ցխակոլոլ ընկած, տլոտ քոշերը չխպչխպացնելով, ծլփծլփացնելով, ծլունգ ըլելով, իր կոտրած ձողին էլ եդ պաչում, սրբում ու էն հալին՝ էլ եդ ճամփա ընկնում։ Քո տունը չքանդվի․ էս ի՞նչ անսիրտ մարդիք են տո, գլուխ առնի՛նք, կորչի՛նք։ Տո մեկ ֆորթ որ ցխումը խրվում ա, պոչիցն էլա բռնում, քաշում են, որ հանեն, մեր համշարիքը բոլորեշուրջ կանգնել՝ փառք են տալիս Աստծո՝ որ իրանց կարդացողը՝ էս փառքին հասավ, էս դինումը պատժվեց, որ էն դինումը պսակվի։ Խաչը տերը զորավոր կանի, բան չի՛ կա․ մոտանաս ո՛չ, թե չէ մեծ թիքեդ անկաջդ կմնա։ Իր հավատին պինդ մարդի գլխին քար էլ աղա, հենց կիմանա թե դափ ու զուռնա ես ածում։ Քո քիսիցն ի՞նչ ա գնում, որ գլուխ են ջարդում, դու քո գլխի դարդը քաշ՛ր․ վա՜յ նրան, որ գլուխը հաստ ա, ծուծը բարակ։

Տո ճանճերն էլ են էս օր գժվել, կատաղել, էսպես հրա՞շք կըլի։ Շները հո՝ էլ ճամփա չեն տալիս․ ընչի՞․ − ո՛սկոռ կա, ոսկո՛ռ խա՛նի խարաբ։ Ճղվղոցն ընկել ա դուքան, բազար։ Խորովածի, խաշլամի, փլավի, սանգակի (հաց) հոտը աշխար ա բռնել։ Հլա մեկ մտիկ արա՛՝ քո Աստվածը կսիրես, էս սիպտակամիրուք ծերերն էլ չեն ամաչում, որ իրանց տունը թողել են ու էս մեյդանումը որը սանգակն ա մեկ կտոր խորոված միջին դուրում արել, մշրում, որը շերեփով ա փորի կամքը կատարում, որն էլ մեկ թիքա ջիլ միս կեսաեփ էնպես ատամի տակն ա քցել, ծամում, ծամլամորում, եղը շորերին քսում, դմակը միրքին, փորը նեքսևիցն ա ձեն տալիս, ղլվլացնում, բողազը մեկ կողմիցն ա իր գլուխը լալիս բաց ու խուփ ըլում, աչքերումը հո՝ էլ լիս չի մնաց, ամա նա հենց զոռ ա անում ու թիքեն դարիվեր բոթում. Աստված բարի ճանապարհ տա՛, թե կերթա նեքսև, ես գիտեմ, թե ո՛ր էշը նախրումը կզռա։ Տո զռաց էլ, պրծավ էլ։ Մհառլամ բայրամը