Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերան․ գնա՛նք, էս թամաշեն ուրիշ օր էլ կտեսնինք։ Ձիուդ ղամշի՛ր, ղո՛ջա բաբա՝ ալա՛հ սախլասն։ Տո նա իր փորի դարդն ա քաշում, քո ի՞նչ բանդ ա, գնա՛նք, նա քո դնչիդ չի՛ մռալ, գնանք։

Մեչդի մեջը մտնիլ կարելի չի, մարդի միս են ուտում. պետք է մոտիկ տների, կամ մոլլեքանց օթախների կտրներիցը՝ խալխի հետ խառնվիլ ու հեռըվանց թամաշ անել։ Լավ սիրտ պետք է՝ որ դիմանա, լավ աչք՝ որ տեսնի ու լաց չըլի։ Մեչդի աղոթարանի առաջին՝ մեծ բազմություն կա թոփ էլած․ թե նրանք, թե մյուսները էնպես են լալիս ու դոշըներին վեր հատում, որ հենց իմանաս՝ թե Հուսեյնի նահատակության օրը է՛ս ա, որ էս ա։ Ախունդը մեկ բարձր աթոռի վրա բազմել, մոլլեքը իր չորս կողմը բռնած, էնպես ա Ալու, Մահմադի ու Ալու որդի Հասան, Հուսեյնի պատմությունն անում, լալիս, իրան կտրատում, որ քարերն էլ ձեն են տալիս, մղկտում։ Նրա առաջին մեկ քանի ջահել աղչըկերք՝ մազըները ցրված, խճճած՝ կեսն երեսներին, կեսը դոշըներին քցած՝ մեկ ղրաղում կուչ են էկել ու իրանց մոր հետ սուք են անում։ Մեկ քանի ջահել տղա էլ՝ աղիողորմ ձենով իրանց խեղճ մոր մահվան սուքն են եդ ասում, մեկ քանի ձիավոր էլ՝ թուրըները հանած, պլոկած՝ ձի չափ քցում, նրանց վրա վազում, որ նրանց սպանեն։ Սրանք էլ Եզըդեքանց օրինակն են՝ որ վրա պրծած գալիս են, որ իրանց խալիֆի հրամանը կատարեն։ Ձիու վրա նստած՝ դես ու դեն են վազում ու կամենում են որպես թե Հուսեյնի ընտանիքը, կամ սուրը քաշեն, կամ եսիր անեն։ Բոլորն էլ խոսում են, բոլորն էլ է՛նպես կենդանի իրանց խաղը խաղում, որ տեսնողը հենց կիմանա՝ թե հենց է՛ս օր ա Հուսեյնը մեռել։ Օրինակի խաթեր մեկ քանի խոսք էստեղ գրենք, որ կարդացողն իմանա, թե ի՛նչպես են մեր համշարիքն իրանց սուքն ասում։

ՄՀԱՌԼԱՄԻ ՍՈՒՔԸ
Առաջին բոթաբերը
Աչքըս խավարի, լեզուս կարկամի,
Ոտներս կոտրվեր, ա՜խ՝ ջանըս դուս գար,
Որ սկի նաչարս ձեզ մոտ չգայի,
Ու ձեզ չտայի էս դառը խաբար։

Էլ ի՞նչ եք մնացել էս տեղ լուռ նստած,
Ձեր արևն հանգավ, ձեր աստղը թռավ։
Ճար ունիք, տեսե՛ք, ի՞նչ եք շվարած.
Թև առե՛ք, թռե՛ք, թշնամին հասավ։

Եզիդ խալիֆեն Դամասկոսի մեջ
Չի՛ ուզում գլուխ տա մեր սուրը իմամին,
Զորքն էկավ անթիվ, չորս կողմներս բռնեց,
Կրակ է տալիս մեզ չար հարամին։

Մեր քաջ Արաբի ազգի՝ էս յաղին
Շլինքը ծռեց, հրես մոտացավ.
Մեր զորքի տուտը Հալեբ հասցրին,
Իմամ Հուսեինն ղրղու չանկն ընկավ։