Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա՜յ իմ երկնքի հրեշտակ, իմամի որդի,
Երկրի թագավոր՝ Աստուծո՛ սիրելի։
Մեկ թևդ երկնքումն, մեկ թևդ գետնում,
Սարերն էին թրիդ առաջին դողում։
Արարած աշխար ոտի տակ տվիր.
Բյուր ջամհաթ, օլքյա ձեռիդ տակը բերիր։
Ոտդ փոխելիս՝ դող էին ընկնում,
Սարերն իրանց գլուխն, ու քեզ ցածացնում։
Ծով, գետ ու ցամաք երբ քո ձենն առան,
Իրանց ոտովն ա՜խ՝ քո դուռը եկան։
Աչքդ քցելիս՝ ամպերն էն սհաթին
Թև էին առնում, գոռում, սասանում։
Ոտդ թափ տալիս՝ գետինն իր տակին
Լերդը պատռում էր՝ սասանած մնում։
Արեգակն իրա գլուխը քեզ տվեց,
Լուսինն իր մազերն ոտիդ տակն փռեց.
Երկինքը քեզ համար ծոցը բաց արեց.
Ամպերով տարավ ու մեզ որբ թողեց։
Էլ ո՞վ աշխարիս տերություն կանի.
Էլ ո՞ւմ շվաքի տակին կհովանան։
Քյուլ աշխար, ջամհաթ քեզ կկարոտի,
Քո ձեռն էր պահում, էդ ձեռիդ ղուրբան։
Քյաբ ու Մեքեն մեր գլխները ծեծում.
Ծով, ցամաք, աշխար քո սուքն են անում.
Հող տալիս գլխին, հիմիկ էրվում են.
Անունդ հիշելիս՝ մաշվում, տոչորվում.
Քո եթմների պետք է ձեռը բռնած՝
Գլուխս առնիմ, կորչիմ, ես խեղդվիմ.
Անտեր մնացինք՝ սրտըներս մեռած,
Էս դառն աշխարքումն էլ ի՞նչ օր կտեսնիմ։
Իմ տե՛ր թագավոր, լուսին, արեգակ,
Իմ գլխի դու թագ, իմ հոգույս ճրագ.
Ամենն փչացան, բայղուշս մնացի,
Որ իր սև օրը՝ ա՜խ՝ միշտ լաց ըլի։
Թե թուր կոխեմ սիրտս, սրանց ո՞վ պահի.
Թե լերդս ճոթռեմ, սրանք ի՞նչ անեն.
Ո՞վ սրանց կաթ կտա, ո՞վ կմեծացնի.
Թե ծծերս էլ կտրեմ, սրանք ո՞ւր կորչին։
Աչքս սքալուցը քոռացավ, մաշվեց.
Շատ սքալուցը ջիգյարս խորովվեց։
Ա՜խ՝ ի՞նչ կըլեր՝ որ մեկ երեսդ տեսնեի,
Հետո հազար թուր սիրտըս խրեի։
Ընկե՛ք իմ գլխիս՝ սարեր ու ձորեր.
Ինձ տակով արե՛ք, կերե՛ք, մաշեցե՛ք.