Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թո՛ղ՝ ես մեռնեի, չմնայի անտեր։
Ջա՛ն՝ դո՛ւս արի՝ ջան, դժո՛խք՝ ինձ կերեք։
Անհեր իմ եթիմ դստե՛րք խղճալի․
Ձեզ ո՞վ էլ դոշին, գոգումն կդնի.
Ա՜խ ո՞վ էլ սիրով ձեր խաթրն առնելով,
Ձեր դարդը կքաշի ղուրբան ասելով։
Ո՞ւր ա էն աչքը, որ ձեզ տեսնում էր,
Խնդում, զմայլում, ձեզանով փարվում։
Ու՞ր ա՜խ՝ էն ձեռքը, որ ձեզ գգվում էր,
Համբուրում, սիրում, ձեզ մխիթարում։
Ձեր ծովն հավիտյան ցամաքեցավ՝ վա՜յ․․․
Շլինքը ծուռը, ձեզ դարդավարամ
Թողեց ու գնաց, ձեռք վեր առավ՝ վա՜յ․․․
Ո՞ւր ա ձեր հերը՝ ո՞ւր էլ նրան ման գամ։
Սիրտս յարալու՝ կրակ է ընկել,
Ո՞ւր ա ձեր տերը՝ քա՛ղցր բալեք ջան.
Թախտը փուլ էկավ, ո՞ւր կտեսնիք էլ.
Որ քաղցր լեզվով ձեզ մեկ բարով տան։
Հուսեյն աղամ ջան՝ ջանս քեզ ղուրբան․
Մեր տունը քանդեցիր, մեր սիրտն էրեցիր․
Ո՞վ մեզ ճար կանի՝ գլխովդ տամ ման,
Ո՞ւմ դուռը գնանք, մեզ էլ տանեի՛ր...

Աղչկերք (դստերք)
Աթա՛մ, անա՛մ՝ վայ... բաբա՛մ, ջա՛նմ՝ վա՜յ...
Հերներս ո՞ւր ա՝ վա՜յ... նա ե՞րբ կգա՝ վա՜յ...
Ո՞ւր է գնացել՝ վա՜յ... էլ եդ չի՛ գալ՝ վա՜յ...
Աթամ, ջանմ՝ վա՜յ... նանա՜մ, գյոզմ՝ վա՜յ...
Ա՛խ՝ լաց մի՛ ըլիլ վա՜յ... Աչքիդ մեռնիմ՝ վա՜յ...
Մեզ տա՛ր, ջուրն ածի՛ր, մեզ եսիր տո՛ւր՝ վա՜յ.
Րիգունը կգա, օրը կբացվի,
Մեր դուռն բաց անող ա՜խ, էլ ո՞վ կըլի․
Մեզ բարով տվող՝ ա՜խ էլ ո՞վ կըլի․
Բաբա՛ ջան՝ վա՜յ... աղա ջան՝ վա՜յ․ վա՜յ...
Անա ջան՝ վա՜յ... գյոզմ, ջանմ՝ վա՜յ...
Մեր աղեն, խալիֆեն – էլ չի՛ գա՜լ...
Մեզ բարով ա՜խ՝ սիրով էլ չի՛ տալ...
Մեզանից խռովել ա, ձեռք վերցրե՜լ...
Մեր երեսն, մեր տունը չի՜ տեսնիլ...
Ախր ո՞ւր գնաց նա, մեկ բան էլ չասեց...
Ախր ի՞նչ արինք՝ որ մեզ դեն քցեց։
Մեր աչքը հանեիր՝ ախր ի՞նչ կըլեր։
Մեզ սաղ մորթեիր՝ քեզ ո՞վ բան կասեր,
Ղրղի ու ագռավ թող մեր միսն ուտեր.