Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բաս մեր տունը ո՞վ կպահի․․․ ա՜խ․․․
Ո՞վ մեր դարդին դարման կըլի․․․ ա՜խ․․․
Մեր հավարին ո՞վ կհասնի... ա՜խ․․․
Մեզ որ տանին, ո՞վ կփրկի... վա՜յ...
Չէ՛․ մեր աղեն բարի ա,
Դուս ա գնացել, տուն կգա․․․
Նրա ջիգյարն ազիզ ա.
Նրա սիրտը մեզ վրա յա,
Նա մեզ աչքից ավելի
Ուզում, սիրում, պաշտում ա,
Նա մեզ անտեր չի՛ թողա.
Մի՛ դարդ անիր՝ ջան Ա՛նա․
Քո ցավը տանինք՝ ա՜խ ա՛նա․
Մեզ մի՛ սպանիր՝ մատաղ գնամ․
Մեզ տա՛ր, թաղի՛ր՝ քեզ ղուրբան․
Ա՜խ՝ անա ջան՝ ջանմ ջան․
Մենք ո՞ւր կորչինք՝ ա՛զիզ ջան․
Ո՞ւմ ասենք, լաց մի՛ ըլիլ,
Քեզ ղուրբան՝ հողդ ըլինք,
Երեսիդ մենք մեռնինք․
Ձենդ թո՛ղ չլսենք, լացդ չտեսնինք,
Քեզ տխուր չիմանանք, քեզ դարդոտ չգտնինք․
Ջուրն ածի՛ր, մեզ խեղդի՛ր․
Սուրը քաշի՛ր, մեզ սպանի՛ր.
Առաջ մեզ քո ձեռովն
Հողը դի՛ր, դու պրծի՛ր,
Հետո դու մեր կշտին,
Մեզ վրա լաց ըլի՛ր.
Անա՛ ջան վա՜յ․․․ հրես էկան... վա՜յ...
Մեզ կտանին, կսպանեն․․․ վա՜յ․․․

Տարե՛ք տարե՛ք, անա՛ ջան — բաբա ջա՛ն. բա՛ջմ ջան, զովում ջան... Ալա՜հ, Ալա՜հ... վա՜յ... ա՜խ-վա՜խ․․․ մեռա՜... հասի՛ր, հասի՛ր․․․ հարա՜յ․․․ դա՜դ․․․ բեդատ․․․ վա՜յ․․․ վա՜յ․․ հը՜-հա՜, հը՜-հա՜․ հը՜ հը՜ հը՜ հը՜-հո՜․․․հը հո՞ւու։ Սասն քյաս — վե՛ր ջանն — իմամ ուշաղի. սանն նա՜ հադդն վար, քի դհա ուզըն բզդան դոնդարիսան, ադլիրսան, բազրիբսան, դո՛ւրն, դո՛ւրն դեդա՛խ (Ձենդ կտրի՛ր, ջանդ տուր, իմամի որդի, քո ի՛նչ հադդն ա, որ էլի երեսդ մեզանից քաշում ես, լալիս ես, ձեն տալիս)։

Հենց էն ա՝ սուքը պրծնելով էր, որ բեդաֆիլ թամաշաչոց աչքը մեկ կողմով ընկավ ու ամենն էլ սկսեցին փսփսալ, իրար երեսի մտիկ անիլ։ Ուչթափալարի (երեք սարի) գլխին հանկարծ մեկ քանի ղարալթու երևացին, որ ո՛չ Արախլվի (Պարսիկ) նման էին, ո՛չ հասարակ ճամփորթի։ Հենց իմանայիր՝ թե նրանք զու են բռնել, որ գան Երևան չափմիշ անեն, տանին։ Ձին քշելիս՝ սուր գտակների ծերերը բռանց էին երևում։ Էնպես գիտես՝ թե