Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իմպերատոր, զի այս չէ բառ ռուսաց։ Արգելեն համախոհաց իւրեանց խօսիլ ընդ օտար ազգս և եթէ ոք խառնի ընդ նոսա, նա լինի անսուրբ. փշրեն զամենն, յորում օտարազգի ոք եկեր առ նոսա, այրեն զտեղին ըստ սովորութեան պարսից, լորում նստալ օտարադալան ոք։ Եւ եթէ ի համախոհաց նոցա խառնի ոք ի վաճառականութեան, կամ յայլ իրս ընդ օտար ազգաց, նաև րնդ ուղղափառ ռուսաց, չո՛ւնի մասն կալ յեկեղեցլոջ նոցա ի մէջ հասարակ ժողակպոց, այլ ի վերնատանն։ Քահանայն նոցա է ռամիկ շինական ոք։ Չո՛ւնին զմկրտութիւն. որ քարշէ զթութուն, ո՛չ համարձակի մտանել յեկեղեցի նոցա։ Կին նորա տգիտութեամբ անոսսնէ զեկեղեցին գերմ<անացլոց> գոմ. վասն ո՛չ ունելոյ զպատկերս։ Նա խօսի և վասն զեմինարի իւրեանց, անդ ասէ, առ ի ուղղել լեզու մեր հարկադրէաք միմեանց և ուղղէաք, եթէ ոք սխալ ինչ բառ արտասանէր։ Նմա ամենևին ո՛չինչ երևի յառաջարկելն իմ, թէ ես հոգացայց վասն ատամնացաւի կնոջ իւրոյ։ Յելանելն իմ, նա խնդրէ հաճախ գնալ առ ինքն, այլ միշտ սառն արեամբ, և գալ ընդ իս մինչև ի դուռն ճրագով։ Ի բոլոր ընթացս ես նկատեցի առ նմա զխոկումն ինչ վասն օտարազգութեան, թէ և նա քաղաքավարութեամբ ծածկել ջանալը զալս։

1832. 3 յունվարի։ Պ<արրօտ> Յառաւօտուն յ8-րորդում ժամու տանիմ զժամանակագրութիւն առ բարերարն իմ և ղկարտն Հայաստանի, զորս կամէի նկարել, վասն առաջնոյն շնորհակալի, վասն յերկրորդին արգելէ ինձ ձեռնարկել յայնպիսի իրս «ղի դժուարին է ասէ այս ձեզ և դուք կորուսեալ զժամանակն, ո՛չինչ շահիք. յապագան կարէք դուք նկարել զայն»։

Ես մնամ առ նմա ընթեռնուլ զժամանակագրութիւն։ Րուդոլֆ հաշուէ զօրինակ ինչ, զորս տուեալ էր նմա բարերարն իմ. յետ աւարտելոլն տանի առ նա և նա սրբագրէ։ Աստ գալ և պարոն պրօֆ<եսսօր> Շտրուֆէ. նոքա սիրով համբուրեն զմիմեանս և ժամս բազումս խօսին ընդ միմեանս քաղցրութեամբ։ Բարերարն իմ հարցանէ ցիս յետ ելանելոլ նորա վասն անուանն Ագաթանգեղոսի, և թէ գո՞յ արդեօք վասն նորա ծանօթութիւն ինչ, թէ ուստի իցէ: Չգիտեմ ո՞յր սակս ալս հետաքննութիւն նորա։ Յելանելն իմ և լասելն՝ «ես հանձն առնեմ զիս Ձեզ». ասէ. «այսօր մեք կրկին տեսցուք զմիմեանս»։ Աստի գնամ յեկեղեցին գերմ<անացւոց>, ուր քարոզէ այսօր կանդիդատ մի աստուածաբանոլթեան Հոլստ անուն։ Բան նորա էր «զիա՞րդ կարելի էր ունիլ ղխաղաղոլթիւն սրտի հաւատովն առ աստուած»։ Նա քարոզէ լոլժ ճարտարութհտմբ և զօրաւոր, անահ, հանգիստ և համեղ։ Եւ մեծ պաստօրն նստի ի մէջ ժողովրդեանն ածեալ զիւրեաւ զմեծ քուրք մի սեաւ արջենի։ Յետ աւարտ քարոզին ելանեմ։ Յառաջնում ժամու գնամ առ բարերարն իմ ի սեղան. և գտեալ նախ զքաղցրն Յիւլիէ, զՐուդոլֆ, ողջունեմ նոցա և նոքա ինձ։ Ապա մտանեմ ի ներքսատուն առ բարերարուհին իմ։ Նա նստեալ ընդ մօրն զսեղանով պարապի ի ձեռագործութիւն իրիք: Մայր նորա քաղցրն, ելանէ լոտին և անոյջ ժըպտանօք բարևէ զիս, նոլնպէս և բարերարուհին իմ։ Ես հարցանեմ զառողջութենէ նորա. նա քաղցրութեամբ պատասխտնէ. «այսօր առողջ եմ յոյժ քան յերեկն»։ Ելեալ ապա ի միւս սենեակն քնթեռնում զժամանակագրու