Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

11 յունվարի 1832. Պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէլ>. բան ի վերայ մարդկային ազգի։ Յերկու<շարթի>։ Ըստ սովորութեան գնացի ի ճաշ առ պարոն Ֆրիդ<լէնդէր>։ Ամուսին նորա էր ի տան, որ նստեալ կարէր։ Նա բնկալնու զիս ամենայն քաղցրութեամբ։ Ջորջին տայ զիւր սովորական համբոյր։ Պարոն պրօֆ<եսսօրն> ի գալն նոյնպէս <տայ> զիւր սիրելի համբոյր։ Ի վերայ սեղանոյն դայ զրոյց ի վերայ զանազան սերնդոց մարդկան. պարոն պրօֆ<եսսօր> և ամուսին նորա հաստատեն ըստ բանի աստուածաշնչի շաոաւիղել ազգի մարդկան Յադամայ և Յեւայէ։ Այլ պարոն Մօրզն<շտերն> հակառակի, յառաջ բերետլ զզանազան այլանդակ ձևակերպութիւնս մարդկան՝ որք գտանին յամենայն կողմն երկրի։ Պատահումն և օդն ներգործեն ի փոփոխութիւն ձևոց մարդկան, ասէ պրօֆ<եսսօրն>, որպէս եթէ յղի ոք տեսեալ զմուկն, և երկուցեալ յայնմանէ, եթէ հարցէ ձեռամբ յանկարծ զտեղի ինչ յանդամս իւր, մանուկն ծնեալ ունիցի զնշանն մկան ի տեղին, ուր հարաւ։ Ճարտարութիւն մարդկան և յանասունս անգամ ունի զներգործութիւն, եթէ կամիցի նա զոչխար ինչ, կամ զայլ անասուն մեծամարմին, կամ փոքրամարմին, մեծոտն կամ փոքրոտն առնել կարէ զայս, մինչև և աղաւնւոյ։ Եթէ դիցի նկարեալ պատկեր ինչ աղաւնոյ, առաջի բնոյ նորածին ձագուցն, ձւսգքն բերեն զնոյն նմանութիւն գեղեցիկ։ Ոմն իմաստուն կամի հաստատել, /եթէ դրախտն Ադամայ իցէ ի Վալէս։ Յայսմ ամենայնի երկոքին ամուսինք միշտ հաստատեն զբանն սուրբ գրոց, մինչև պատուական կին նորա ասէ. «ինձ զարմանք երևին, զի ոմանք մարդիկք հաստատեն, եթէ չեն մեղաւոր, ամենայն մարդ է ընդ մեղօք ծնեալ»։ Յետ բանիցս, ելեալ ի սեղանոյն, մտանեմք ի մեծ դահլիճն։ Մօրգեն<տեշրն> ելանէ և պարոն պրօֆ<եսսօրն> սկսանի խօսիլ ընդ ամուսնոյ իւրոյ, համբուրելով զձեռս նորա վասն գնելեաց ի տարեվաճառի, և հարկադրէ զնա, ինքնին ընտրել, զոր գնել կամի։ Նա հարկանէ մեղմովին զձեռս նորա. «ղաւակ իմ, դուք կարէք դնել, զոր կամիք», և հարցանէ ցիս «դուք ևս պարտ էք հարկանել զձեռս ամուսնոյ իմոյ» ես ծիծաղնալ ասեմ, «այդ ձեռք հաւքբուրելի են ինձ, քան հարկանելի»։ Մեք ելանեմք ի դասառութիւն։

Տեսարան

Յայսմ երեկոյի ներկայացու տեսարանն, զոր պատուական այրն պարոն պրօֆ<եսսօր> Երդման ետ խաղալ վասն ողորմելի կուրացեալ այրւոյ միոյ։ Ամենայն տեսանող պարտ էր հատուցանել ռուբլի։ Խաղացողք էին բոլորովին ուսեալ շտուտենտք և դուստրք պրօֆեսսօրաց, ընդ որս և դուստր պարոն պրօֆ<եսսօր> Երդմանին, օրիօրդն չքնաղ։ Խաղն էր միանգամայն զուարճալի։ Հանդիսականք ըստ մեծի մասին պրօֆեսսօրք և գիտնականը, հանդերձ կանամբք և զաւակօք իւրեանց։ Ես նստեայ ընդ պարոն պրօֆ<եսսօր> Երդմանին և Լեդեբուրգին. նա ժամանակ առ ժամանակ հարցանէ. զիա՞րդ հաճոյանայ ինձ խաղս, զգեստք ազգի ազգի, առարկայ սիրահարոլթեան, հարսանեաց։ Այսպիսի տեսարանը են շարա