Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դրեալք և տպեալք, խաղացօղք պարտին միմիայն իւրաքանչիլր զիւր բերան առնել և անդ խօսիլ ընդ միմեանս։ Ի խօսիլն իմ ընդ պարոն պրօֆ<եսսօր> Լեդեբուրգի, նա զըոյց ի մէջ առնու վասն գրականութեան հայոց և զարմանայ ի գովելն իմ զպատուտկանութիւ, զառտտալթիւն, զըմբռնելիութիւն, ղյարմարութիւն ուսանիլ ոևիցէ լեզուս։ Նա պատասխանէ, «զառաջինն լուեալ եմ, իսկ և ցանկամք, թէ օրըստօրէ տարածեսցի և ծանօթասցի մեզ դրականութիւն այսր լեզուի, և զերկրորդն, ի ձեզ իսկ տեսանեմ. իմ տեսեալ է զանդլիացիս, ղֆրանց<ուզս>, զռուսս և զայլ զանազան ազգս եւրոպիոյ՝ որք ի մանկութենէ ուսանին զլեզու մեր, այլ ինձ չի՛ք ուրեք պատահեալ այնպիսի օտարազգի ոք այնպէս հստակ և մաքուր արտասանել և խօսիլ ի մեր լեզու, որպէս դուք յայդմ մեծացեալ հասակի ձերոյ։ Այս ապացուցանէ ո՛չ միայն զյարմարութիւն լեզուին, այլ և ղյարմարութիւն և զառանձին ընդունակութիւն և զբնաձրութիւն ազգին։ Ափսոս, զի յայսչափ ժամանակս զանցառու եղեն աղգք Եւրոպիոյ վասն ազգիս այսորիկ, այլ յուսալի է, թէ այժմ ամենաղորմած կայսրն լցուսցէ ղայս ամենայն պակասութիւն և տացէ ազգին յառաջ գալ և վայելել ըստ բնաձրութեան իւրոյ զազգի ազգի լուսաւորութիւն»։ Ի կողս գրքի իրիք պարգևելոյ ի պարոն Հերմանն Քրաուզէ՝ քեռ իւրում ի տօնի ծննդեան իւրոյ։ 30 փետ<րվարի> 1829 Es ist kein nenes Exenplar. liebe Julie. Auf Fubreise von Leipzig hierher hatte ichs Hand: Jetzt lass es als Geburtstagsgeschenk, wohegefallen. dein Bruder Hermann. 12 յունվարի 1832։ Առ բարերարն իմ և պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>։ Ես տարի ընդ իս այսօր ի գնալն իմ առ բարերարն, ղմի շաքարեայ տանձ և գայլ վասն Յիւլիին, Ես ո՛չ համարձակեալ զայն ինքնին տալ նմա, ետու զայնս բարերարին իմոյ ասելով «զայսոսիկ բերի վասն սիրելի զոքանչին ձերոյ»։ Նա ծիծաղադէմ ընկալեալ զայնս ասէ. «ուստի բերիք զայսոսիկ». «ի ծննդեան օրէ պահեալ եմ զայսոսիկ վասն նորա»։ Նա խնդալով կոչէ զչքնաղ օրիորդն։ «Յիւլիէ, ասէ, տե՛ս զինչ բերեալ է վասն ձեր տէր տիրացուն»։ Իսկ նա ուրախութեամբ ի վեր առեալ, շնորհակալի. «Ես համարեցի, ասէ, իբրև իսկական տանձ»։ Ի կամիլն իմ գնել վասն իմ զհանդերձացուս, բարերարն իմ ինքնին գայ ընդ իս, առ ի գնել զայն, զի մի խաբեցայց։ Աո պարոն պրօֆ<եսսօր> Ֆրի<դլԷնդէր>։ Պատմէ կին նորա վասն գոգնոցին իւրոյ. օդուք ո՛չ հարցանէք ասէ, վասն գոգնոցին իմոյ, այլ այս գոգնոց ունի զառանձին պատմութիւնս»։ Եւ պատմէ։ «Ես, ասէ, բաստս արկի ընդ առն իմում վասն կանացի խուրոյ իրիք գըելոյ ի գիրս ինչ, այրն իմ հաստատէ, թէ խոյր էր անդ գրեալ, այլ ես թէ կապ խուրի։ Յայսմ բաստեալ նա խոստանայ ինձ ղդոդնոցս, և ես զձեռնաման մի և ի վերջոյ