Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաստատեցաւ բանն իմ և այրն իմ գնեաց զխոստացեալն»։ Ի դասատոսւթեան ինձ դժուար գայ չասելն պրօֆ<եսսօրի> վասն թուաբանական ինչ օրինակաց «բազմիցս և բիւրիցս կրկնեցի, ասէ, ես ձեզ և այժմ անհետացեալ է ամենևին ի մտաց ձերոց»։ Այս բան նորա գլխովին շշկլէր զիս, լաւ ևս լինէր, ղի նա ո՛չ ասիցէր ղայս, վասն որոյ ուխտ լիցի ինձ և իմոց աշակերտաց ո՛չ այսպէս ասել, այլ կրկնել այնքան, մինչև բարաք հասկասցին։ 13 յունվարի. լորեք<շաբթի> առ բարերարին իմոյ։ Մխիթար. Յետ սեղանոյն, բարերարն իմ կոչէ զիս ի ներքս և հարցանէ վասն Տըփխիսոյ վարժարանին և որ ինչ անդ ուսանին. վասն Լազրովեանց վարժարանին), գամն և զհիմնադիրն։ «Իմ լուեալ է, ասէ, թե պարոն Եղիազարն զհարստութիւն իւր ո՛չ արդար վաստակօք շահեալ, մանաւանդ զմեծ ակն, այլ յիշատակ նորա և երախտիք մեծ են վասն հաստատելսյ նորա զոլսումնարանն այն», նա գրէ զանունս՝ որպէս ի հայումս յորջյորջին։ Ապա վասն մեծերախտն Մխիթարայ աբրայի։ «Ափսոս, ասէ, եթէ փոփոխ կրօնիւք, ո՛չ օտարեալ ի մայրենի եկեղեցւոյն իւրոյ հայոց, տարածեաց յազգի ձերում և զոր յետնորդք նորա տարածեն, կարասցեր անփոփոխ կրօնիւք, ո՛չ օտարեալ ի մայրենի եկեղեցւոյն իւրոյ հայոց, տարածել, այո՛, անուն նորա դասելի էր ի թիլս մեծաց արանց աշխարհի։ Այլ այս միմիայն խանգարէ և խաւար բերէ ի վերայ բովանդակ երախտագործութեան նորա»։ Յասելն իմ. «Մխիթարն յանօգնականութենէ է հակեալ ընդունիլ զպապական կրօնս և հեստիլ ի մէնջ», պատասխանէ. «եթէ դիմեալ էր նորա առ մի ոք ի տերութենէ Գերմ<անիոյ>, յՕստրէի կամ այլ ուրեք, անշուշտ կարէր առաւել ևս բարիս և օգուտս բերել ազգին, քան անդ, և ո՛չ ոք կարէր բռնադատել գնա հեստիլ ի բնական եկեղեցւոյ։ Այս է գլխաւոր պատճառն, ամենայն ոք պարտի հաւատարիմ մնալ եկեղեցւոյ և հաւատւոյ իւրում»։ Ել ի ցուցանելն իմ զփափագանս իմ գնալ երբեմն ի Վենետիկ), «ջանացարո՛ւք առնել զայս ասէ, այլ մի՛ լիցի փոփոխիլ զհաւատ ձեր և լինիլ կաթօլիկ։ Եւ ես եթէ լուայց զայս ի ձէնջ, յայնժամ մի՛ այլ ևս յիշեսցի անուն ձեր ինձ»։ Մեք գնացաք յետ այսորիկ գնել վասն իմ զմահուտ։ Ել դու տե՛ս զազնուութիւն գերմ<անացի> վաճառականաց. մի անդամ հատանէ զգինն, և ի նմին մնայ հաստատուն, ո՛չ յաւելեալ և ո՛չ պակասեցուցեալ։ Բարերարն իմ կրկնէ աժան գնահատել, այլ նա մնայ ի մի և նոյն բան իւր։ Աստի դարձեալ ի տուն, այն ինչ ձեոն արկի փոքր ինչ պարապիլ, եկն առ իս քեռորդի պարոն պրօֆ<եսսօլ> Վալտէրի. «Պարոն պրօֆ<եսսօր> Վալտէրն խնդրէ յայսմ երեկոյի տեսան ել զձեզ, եթէ հաճոյ իցէ ձեզ ասէ, եկեսջիք առ նա»։

Տեսարան

Ես սափրեալ զիս և զգեցեալ, գնսւմ առ նա տարակոյս գոլով վասն անակնկալ կոչման նորա։ Ի մտանելն իմ առ նա, նա գայ ընդ առաջ իմ քաղցրութեամբ և կալեալ զձեռս իմ «ես ունիմ ասէ, զխնդիր մի ի ձէնջ. ի տեսարանեն ստացայ յայսմ երեկոյի զբիլէտս գնալ անդ, այլ ես կամիմ