Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասէ, ետ ինձ երկու րուբլի դրամ, չգիտեմ ո՞ւմ հատուցիր զայն»։ Ես պատասխանեմ. «ո՛չ ումեք, պահեա՛ վասն քո»։ «Ո՛չ, պաւոասխանէ, զիա՞րդ կարացից պահել զդրամն, ես վասն տեսանելոյ իմ զաեսարանն պարտ եմ հատուցանել զդրամն, զի այս ո՛չ վայրաբար եղև և դրամքս հասանին ի ձեռս աղքատ այրւոյ միոյ, վասն որոյ լաւ է ինձ, զի նա ստասցի զայս դրամ վասն աղքատոլթեան իլրոյ»։ Ես որքան ջանացի, այլ ո՛չ կարարի հանգուցանել զազնիւ մանուկն։ Նա խոստանայ գոնէ վաղիւն հատուցանել զայն։ Գնացեալ ի տուն, նա բերկ ինձ ամանով զմրգեղէն կերակուր ինչ, «մայրն եմ առաքեաց զայս, դիտելով թէ յաչսմ երեկոյի չէ՝ ձեր ոնթրեալ ուրեք»։ Ես շնորհակալիմ։

14-ten յունվարի

Զկնի ճաշուն ի 4֊րորդում ժամու վերադարձեալ ի սեմինարկ պատահիմ ի դրան պրօֆ<եսսօրհ> Վալ<տելրի> պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէրի>։ Նա խնդութեամբ ողջունեալ զիս՝ «ո՛չ կամիք, ասէ, փոքր ինչ առաջնորդել ինձ»։ «Բազում յօժարութեամբ»։ Ի ճանապարհին զրուց մեր գայ ի վերայ թղթազրոլթեան ։ «Ֆրանց<ուզերկն>, զեր<մաներէն> և յայլ լեզուս ասէ, յոյժ փութով գրեմ զնամակս, նոյնպկս և անգլ<իերկն>, այլ ամուսին իմ թկև ո՛չ արագ գրէ անգլ<իերէն> քան զիս, այլ ոճ նորա առաւել քաղցր է քան զիմն, ես ո՛չ կտրեմ այնպկս գրել, որպէս նա»։ Ես հարցանեմ, որքա՞ն ժամանակ ի կիր առնու գրել զնամակ մի։ «Ի միում առաւօտի ասկ, ի 6-րորդ ժամկ մինչև ի 11 ֊րորդն, գրեցի 15 նամակս»։ Ի 5-րորդում ժամու երեկոյին մտանէ յանկարծ առ իս մանուկն էշհոլց խշխշալով։ Ես յապշիմ ընղ տեսարան նորա. նա զգեցեալ զհանդերձ ինչ, և ներկեալ զերես իւր, տէգ մի ի ձեռին կանգնի առաջի իմ. «զինչ այս տեսարան, սիրելի Րուդոլֆ». հարցանեմ. «Ես հրալիրեալ եմ յայսմ երեկոյի գնալ առ պրօֆ<եսսօր> Քելէր, և անդ են բազում մանկունք այսպէս դիմակեալք և հանդերձափոխեալք առ ի խաղալ ընդ միմեւսնս»։ Ի հարցանելն իմ. «Ուստի՞ այս հանդերձ». «Հայրն իմ, ասէ, երեր յԱմերիկոյ, այս կ հանդերձ անդային վայրենի ազգաց»։ Եւ յիրալի նա երևկր ինձ իբրև այնպիսի վայրենի մանուկ։ Հանդերձս այս բոլորովին յոտից մինչև գդլուխս էր ի փուչիկկ և ամբողջ, բայց նուրբ և բարակ, կախեալ յամենայն կողմանկ սպիտակ ձարս ձիոյ առ ի զարդ։ Յայսմ երեկոյի բերկ ինձ Րուդոլֆ նոյնպէս կաթայ։

16. յունվարի։ Բալ առ Սոկոլովսկիյ

Յանկարծ յայսմ երեկոյի, մինչ միայնութիւն իմ նեղէր զիս, գնացի նախ առ բարերարն իմ, առ ի տանիլ ի տուն զշաքարն, զոր բարերարուհին իմ գնեալ էր վասն իմ։ Բարերարն իմ չէ՛ր ի տան, և ես մատեալ առ բարերարուհին իմ, խնդրեմ հրամայել ինձ տանիլ զշաքարն ի տուն, «այդ ծանր լինի ձեզ, ասէ, ընդէր ո՛չ բերիք զոք ըեդ ձեզ»։ «Ո՛չ» պատասխանեմ։ Նա ցուցանէ ինձ, ապա հարցանէ. «զի՞նչ այլևս պիտոյ են ձեզ, խնդրեմ ասել ինձ և ես գնեցից», այլ իմ շնորհակալեալ՝ «ողորմած բարերարուհի իմ, այս ծանրութիւն լինի ձեզ, աղաչեմ այլում տալ դներ», «քավ