Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լիցի, պատասխանէ, ես յօժարութեամբ առնեմ զայս»։ Նա ո՛չ հայեցեալ ի թախանձանս իմ, ստիպէ զիս ասել, և ես ամաչելով ասեմ նմա լեյնվանղ վասն ոտաց շորի և գիւլպայ։ «Բարուք է ասէ, ես հոգացայց»։ Զալս տարեալ ի տուն իմ, գնամ ի տեսութիւն պարոն Սոկոլովսկի։ Նա ընկալնու զիս քաղցրութեամբ, գանգատի վասն վիճակի իւրոյ։ Զպատուական տուն իր նա անբաւական համարի վասն ընտանեաց իւրոց։ Ըմպեալ զթէյ, ժողովին առ նա բազում հիւրք. նա յանդիման կացուցանի զիս պատուական ուսուցչաց. նոքա ուրախանան ընդ տեսանելն զիս և հարցանեն վասն լեզուին հայոց, վասն Հայաստանի. ինքնին վկայեն վասն բարերերութեան աշխարհին մերոյ։ Ես տեսանելով զայսպիսի բազմութիւն մարդկան, մանաւանդ զի իբրև սկսան պարել նեղանամ և խնդրեալ զներումն, ելանեմ։ Կին նորա ցտլի. «չգիտեմ ասի, զի՞նչ արարից, գա՛յք արդեօք յայլում նոլագի», և այլն։ Բոլոր ժողովն և հիւրընկալութիւն ամենևին անզանազան, որպիս առ պրօֆեսսօրի միոջ։

17. յունվարի։ Առ պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լինդէր>։ Արժանաւոր Յերկուշաբթի։ Գնամ առ պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լինդէր> ի ճաշել։ Ես գտանեմ զպատուական ամուսին նորա միայն ի տան։ Նա ընկալեալ զիս յարգանօք, հարցանի ղորպիսութիւն իմ։ Սեղան նորա իր եդեալ։ Ջորջի կոչէ զիս առ ի խաղս։ Տէր Մօրգեն<շտերն>. այս Մօրգեն<շտերն> և կայր յամենայն երկուշաբթի ճաշել անդ։ Մայրն՝ «ֆո՛ւյ Ջորջի, կորուսեալ ես զաչս քոյ». այլ նա ծիծաղի, և զնոյնն երկրորդի։ Նա կամի սակաւ ինչ արտաքս ելանել և խնդրի յինին զներումն։

Այն ինչ մտանի ի տուն, առեալ զիս գայ ի մեծ դահլիճն, անդ նստեալ ընդ միմեանս սկսանիմք զրուցել։ Ջորջին անընդհատ կամի խաղալ, ապա յանկարծ ասի ցմայր իւր. «Մա՛յր իմ՝ Դու գթած տիր իմ... կամիմ երգել»։ Մեք ուրախացեալ ընդ այս, մանաւանդ մայր նորա, խնդրեմք երգել։ Այլ դու տե՛ս ինձ, թոթովախօս երկամեայ մանուկն անմեղ, սկսանի զայս տստուածահաճոյ երգ երգել առաջի մեր, որ որպիս ինձ, նոյնպիս և մօրն ո՛չ սակաւ արաասուաց խնդութեան եղև պատճառ։ Ջօրութիւն երգոյս ի այս. «Du lieber Gott horst es gerne an, wenn Kinder Dank Dir bringen, barum will ich so gut ich kann, mein Lobiled Dir sibgen». Տէր իմ գթած, քաղցր են քեզ ձայնք փառաբանութեան՝ զոր մատուցանեն քեզ մանկունք այսու աղագաւ կամիմ որքան ինչ կտրեմ և երգել քեզ զիմ երգ օրհներգութեան»։ Աւարտեալ, անդէն սկսանի․ «մայր իմ, կրկին կամիմ երգել»։ Ել այսպիս ութ, մինչև տասն անգամ։ Ել մայր նորա և ես յարտասուս հարեալ, գրկեմք զմանուկն և համբուրեմք և նա խնդալով, արդին դառնայ ի խաղս։ Ապա հարցանի մայրն, «Ջորջի, ո՞վ գրեալ է առ մայրն քո»։ Նա ծիծաղադէմ խորհեալ սակաւ ինչ, պատասխանի. «Ջոն քեռին իմ»։ (Զի՞նչ գրի նա»։ «Ջորջի, ես գիտեմ, զի դու առողջ ես և հնազանդ որդի ես մօր քում։ Տատն քո բազում անգամ ողջունէ քեզ, և տայ քեզ զքաղցր համբոյր մի»։ Ել բառս համբոյր ի բերանի, անկանի ի գիրկս մօրն և համբուրի գնա։ Ապա գայ և պատուական պրօ