Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕՐԱԳՐԵՐ

բազմիցս առաքեաց ինձ զքաղցրաւենիս և զանազան անուշահամ կերակուրս, զոր եփէր ի տան իւրում. բազմիցս հարցումն նորա զորպիսութիւն իմ. երբեմն ի տալն իմ նմա խնձոր կամ բերն. «Ես յափշտակեմ ի քէն սիրելի իմ» և այլն։ Զթօսումն իմ յաւոլր միում ընդ նմա ի գերեզմանատան և ի Րատսհով։ Կին եղբօր նորա, երբեմն ի տալն իմ զմնացորդս դրամոց յայգոջ իւրում նա համբուրէ զերեսս իմ, շնորհակալի յոյժ։ Եվ այլն։

Այսօր յետ ճաշին առ բարերարին իմոյ, այն ինչ կամէր նա ասել զդաս իմ. ամուսին նորա եկեալ. «երեխայն մեր այժմ դեռ քանի չէ ննջեալ, կարես դու զլուսամուտն ամրացուցանել»։ Ես համարիմ, թէ նա ծառայից իւրոց հրամայէ զայն առնել, այլ քանի՞ զարմանք. նա ինքնին ամենայն արագութեամբ բերեալ զտախտակս լուսամտին, ջրէշ և թուղթ, ինքնին կառուցանէ, շրեշէ, ես կամիմ օգնել, այլ նա շնորհակալի. ես զփորձ առի շրեշել զթուղթս, այլ ո՛չ կարեմ այնպէս, որպէս նա, այլ նա խնդայ առ այս, և դարձեալ ինքնին սկիզբն առեալ ի 1/4 ժամու աւարտէ զամենայն. դասառութիւն. ո՛չ կարեմ ըստ օրինի արտասանել, զոր նա ասէ ինձ վասն երկնային մարմնոց, այլ նա կրկնէ քաղցրութեամբ և խնդրէ դարձեալ ասել ինձ. կին նորա երգէ առ ի հանգուցանել զմանուկն. քազցր եղանակ նորա. մտածմունք իմ առ այս, թէ երբեմն խափանեսցի այս քաղցր ձայն յականջաց իմոց։ Ըստ որում ի 4֊րորդում ժամու պարտ էի գնալ առ պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> և այս էր 3 ժամն. խնդրէ զիս մնալ առ իւր ես ամաչեմ նստիլ ուրեք, նա հրաւիրէ ի կառավաթ իւր, տա ինձ զգիրքս յընթեռնուլ, և ինքն առեալ զտետրակ իմ գրէ ինձ օրինակս. պարոն Դէուտշէ գա առ նմա, սիրով ողջունելն միմեանց։ Նա թողու զնա ի միւս սենեկի իւրում զրուցել ընդ ամուսնոյ իւրոյ և ինքն գայ ի գրել զօրինակ իմ։ Ցուրտ, խառնակումն սրտի իմոյ, ձիւն։

3. Գնացի առ բարերարն իմ. նա եցոյց զպատկերս էջմիածնի և հարցանէ վասն ամենայն տեղեաց։ Տեսեալ զայն խնդամ յոյժ։ «Գտանէ՞ք զայս նման վանից ձերոց». հարցանէ պր<օֆեսսօրն> ի տեղիս տեղիս. այս էր արարեալ ճանապարհորդի միոյ Գալլիացւոյ։ Աստի գնացի առ պարոն պր<օֆեսսօրն> ՖրիդլԷնդԷր. «Ա՜խ, սիրելի բարեկամ իմ ներեցէք ինձ, զի ես աշխատ արարի զձեզ, ես էի առ ձեզ և ի նշան այսր թողեալ զվերարկու իմ առ տանտիկին ձեր, ես կամէի խնդրել զձեզ այսօր ի վեցերորդում ժամու գալ առ իս, զի ես ևս ընդ նմա առնում զդաս»։ Եվ յիրափ ռուս վարժապետն նորա առ նմա տեսի։ Քանի՞ զարմանք, այր հասակաւոր և այնքան գիտուն սկսեալ էր ուսանիլ զլեզուս ռուսաց։ Ես դարձայ ի տուն, և գտի յիրաւի զվերարկու նորա առ իս։ Հիւրք, որք եկին այսօր առ մադամ Ֆօգել<զանգ> երկու դամք եկին առ հիւր դամն և համբուրէին զմիմեանս առաջի բազմաց. այս ծէս գերմանացւոց։ [1] Դօքտօր Ֆօդել<զանգ> ցուցանէ զփոքր դուստր հիւրին՝ «սա լինելոց է իմ ամուսին»։

4. Ի ճաշուն հրալիրեաց զմեզ Ֆօգել<զանգ>. ի մտանելն ի սենեակն քաղցրութեամբ եկն ընդ առաջ. «բարի եղիցի մուտ ձեր առ իս, ներեցէք, զի անհանգիստ արարի զձեզ. խնդրեմ, եթէ հաճոյ է ձեզ նախաճա

  1. [որդի]