Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕՐԱԳՐԵՐ

այլ նա ո՛չ թողու. պր<օֆեսսօրն> ինքնին խոնարհեալ կապէ զթելս վերնակօշկի ամուսնոյ իւրոյ. զարմանք իմ։ Ես ուղեկցեմ նոցա մինչև ցպալմանեալ տեղին։ «Բարի գիշեր» ասացեալ բաժանիմք ի միմեանց։ Պ<արրօտ>. Ես գնամ առ բարերարն իմ առ ի ցուցանել նմա զկազմեալ մասունս գնդին. նա ուրախանայ, վասն բարւոք յօրինելոյ իմ զայն. / և ցուցանէ ինձ զայլ ամենայն պարագայս. ես մերձ կանգնիմ նմա ըստ ամենայնի լի փղձկանօք վասն այնքան աշխատ լինելոյ նմա, գլուխ գլխի տուեալ։ Երեխայն լայ, պր<օֆեսսօրն> յօրինէ վասն նորա զուոելիս ի[1] տեղլուջէ ձուոյ և տայ նմա յուտել փոքր շուշայիւ միով. ես կանգնիմ ի դրան ներքին սենեկին և լսեմ, զիա՞րդ քաղցր մայրն գորովէ զորդի իւր. «քաղցր որդեակ իմ, դու սրտիս սիրելի որդեակ, հանգի՛ր, հանգի՛ր», և այլն։ Ես լսեմ, զի քաղցր պրօֆեսսօր<ուհ>ին խօսի ընդ պր<օֆեսսօրին>՝ «տէր դիակոնն յոյժ ուրախանայ, զի տեսցէ զմանուկն»։ Պր<օֆէեսսօրն> կոչէ զիս ի տուն զինչ մայրն առեալ զմանուկն ի ծոց իւր, գգուէ զնա, գորովէ, այլ երեխայն լայ. ես ժպտիմ. «մի՛ ծիծաղեր, մինչ երեխայն այսպէս անհանգիստ լինի, զի այս չէ՛ բարի։ Յառաւօտուն եկ առ իս սիրելի իմ[2] դիակոնս և մեք պարապեսցուք վասն գործոց մերոց»։ Բարի գիշեր խնդրեալ ելանեմ. և պատահիմ դարձեալ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէրի>. նա չէ՛ր գտեալ զբարեկամն իւր ի տան, նա խնդրէ դարձեալ փոքր ինչ երթալ ընդ նմա, տուեալ զձեռն իւր ի ձեռն իմ. ես [3] կամիմ փոքր ինչ հեռի գնալ ընդ նմա, այլ նա խնդրէ մի՛ անհանգիստ լինիլ. հերը Հագեն առ պարոն պր<օֆեսսօրն>։ Նա խնդրէ «ընդէ՞ր ո՛չ գաս ի տեսութիւն մեր. մեք յամենայն ժամ սպասեմք ձեզ»։ Պատկեր Արարատայ։

Պ<արրօտ>. 9. Զչորեքշաբթի. ճաշ առ բար<երարին>. կերակուր իմ ի մրգեղինաց. կարմիր գինի։ Վիլհելմ ընթեռնու զմարգարէութիւն Վաննիհօրայ. իսկապէս կատարումն 11 մարգարէոլթեանց նորա. ես ցուցանեմ բար<երարին> զկազմեալ մասունս գնդին. նա չափէ, և գտանէ ըստ ամենայնի անկանոն. այլ ո՛չ բարկանայ և սկսանի ինքն կրկին ձգել զմասունս. «պա՛րտ է ընդ երկար պարապիլ յերկրաչափական արհեստս, զի զամենայն կարասցէ ոք չափել ըստ կարգի». անխոնջ չափէ զամենայն, և յետոյ տայ ինձ, զի զմնացորդն ինքնին չափեցից. պտտուիրեալ չափել զամենայն։ Այսօր երկար մնացի առ բարերւսրին իմոյ. նա հարցանէ ինձ վասն ինչ ինչ տեղեաց վանօրէից մերոց. զրոյց վասն պարսից, տաճկաց և ազգին մերոյ. նա կարծէ, թէ յետ ժամանակաց կարելի թէ տէրութիւնն ռուսաց բաժանեսցէ զայսոսիկ ազգս ի միմեանց և արասցէ զիւրաքանչիւրս առանձին գաւառս։ Զրոյց վասն հոգևորականաց մերոց. նա գովութեամբ խօսի զնոցանէ «թէև նոքա ո՛չ ջանացին և ո՛չ ջանան վասն լուսաւորութեան ազգին, այլ չէ՛ պարտ ըստ ամենայնի ուրանալ զարժանաւորութիւն նոցա, որք ի ներքոյ այնպիսի բարբ<ար>ոս իշխանութեան, պահպանեցին զինքեանս և զազգ իւրեանց ի քրիստոնէութեան. այս է արժանաւոր և գովանի գործ և երախտիք ազգին. չէ՛ պարտ նմանապէս

  1. [ձուոյ]
  2. [Ապով<եան>]
  3. [կանգնիմ]