Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԵԼԵՐ․-Քյոլեր Հերման (1792 —1860), բժիշկ, բարձրագույն կրթությունն ավարտել է Դորպատի համալսարանում, ուր 1815 թ․ ստացել է բժշկության դոկտորի աստիճան։ Դասախոսել է Դորպատի համալսարանում մինչև 1850 թ․։

ՔԼԵՅՆԵՐԴ.— Ադոլֆ (1802—1834), աստվածաբանության և արևելյան լեզուների պրոֆեսոր․ 1829 թ. Գերմանիայից հրավիրվում է Դորպատ և նույն տարին Քյոնիգսբերգի համալսարանը նրան տալիս է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1833 թ․ ընտրվում է աստվածաբանության ֆակուլտետի դեկան։

ՔՍԵնՈՖՈՆ.֊ (430-մոտ 355 թ․ մ. թ․ ա.), հին հունական պատմաբան, Սոկրատի աշակերտներից, մասնակցել է Կյուրոս կրտսերի արշավանքներին դեպի Պարսկաստան՝ ընդդեմ Արտաքսերքսեսի ։ Հունական բանակի պարտության և թագավորի սպանության պատճառով, Քսևնոֆոնը բանակին աոաջարկեց Միջադետքի վրայով նահանջել դեպի Հելեսպոնտոսի ափերը։ Այս նահանքր նա նկարագրել է իր հայտնի աշխատության «Անբաղիսի» մեջ։ Բացի սրանից ունի պատմական, ինչպես և գրական աշխատություններ, «Հունական պատմություն», «Կյուրոպեդիա» (պատմա–քաղաքական վեպ) և այլ գործեր։

ՕՍՔԱՐ․— Իոսիֆ (1797—1859), Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր, որդին Կարլ Յոհանի։

ՕՎԻԴ.— Օվիդիոս Նազոն (43 մ. թ. ա —17 մ․ թ․), հռոմեացի հայտնի բանաստեղծ։

ՖԱԹՄԱ․— Ըստ ավանդության Մոհամմեգի աղջիկը, Այրի կինը, մայրը հասանի ու Հյուսեյինի։

ՖԵՈԴՈՐՈՎ.— Վասիլի (1802 —1855), ռուս նշանավոր աստղաբաշխ, պրոֆեսոր Կիևի համալսարանի։ Պարրոտի հետ ճանապարհորդել է Հայաստան 1829 թվականին։ Սովորել է Դորպատի համալսարանում։

ՖՐԵՅ․— ՖՐԵՆ ԽՐԻՍՏԻՆԱՆ (1782 —1851), Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի անդամ, հայտնի արևելագետ, որի հետ Աբովյանը ունեցել է նամակագրություն (տե՛ս «Դիվան Խաչատուր Աբովյանի», 1940, հատ․ I, էջ 106—122)։

ՖՐԻԱՈԻՖ.— Աբովյանի դորպատյան ընկերներից։ Հետագայում նրանք կապված են եղել իրար հետ նամակագրությամբ (տե՛ս Հայկական ՍՍՌ Գիտ․ ակադեմիայի Գրականության և արվեստի թանգարան. Աբովյանի արխիվ, 482)։

ՖՐԻԴԷԵՆԴԵՐ․— էբերնհարդ (1799–1853(54), առևտրական և ֆինանսական գիտությունների մասնագետ, Դորպատի համալսարանի պրոֆեսոր։ 1824 թ. ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճանք դասախոսել է Քյոնիգսբերգի համալսարանում․ Ֆրիդլենդերի գործունեությունր Դորպատում սկսվել կ 1828 թ․։ 1835 և 1839 թթ. եղել կ փիլիսոփայական ֆակուլտետի դեկան։ 1853 թ․, ստանալով վաստակավոր պրոֆեսորի կոչում, թողել է համալսարանը։