Ո՛չ անառակութեամբ վատնելով զդրամս և խենեշաբար բարեկենդանութեամբ, այլ այսպիսի սուրբ ժողովով և աղրատասիրութեամբ, պարտ է քրիստոնէին կատարել զտօն փրկչին իւրոյ։ Ելեալ աստի, ուր և հայէի, փայլէին յամենայն լուսամտից այսպիսի ծառք՝ զոր գեր մտնացիր ծաո ծննդհան Քրիստոսի անուանեն։ Մտեալ ի տուն բարերարին իմոյ, գտի զնա և զամուսին նորա, զերկու քորս և զմայր նորա։ Ել ծառն նոյնպէս ի միջի, վառեալ մոմովք․ բարերարն իմ ո՛չ եցոյց ինձ այժմ զառանձին ընդունելութիւն ինչ. այլ հասարակաբար եկեալ առ իս, հրաւիրէ նստիլ ի վերայ աթոռոյ միոյ։ Այլ զիս այլ տեսարան էած ի զարմանս, մինչև յարտասուս հարկանել. և այս էր նոյնպէս ժողով ինչ աղրատ աղջկանց և դստերանց բեդելի միոյ՝ որք բազմեալր յաջոյ կողմանէ բարերարուհւոյն իմոյ, երգէին զերգս ծննդեան այնպէս քաղցր, այնպէս համեղ, ներդաշնակաբար, մինչև մորմոքել մեզ ամենեցուն։ Բարերարն իմ ճեմէր ի տան, և նորա երգէին, զարգարեալր սպիտակ հանդերձիւր, աղջիկր տասնամեայք։ Եւ բեդելն կայր կանգնեալ ի կողմ ինչ սենեկին, և ի գիրկս իւր զերկամեայ մանուկ իւը։ Յաւարտելն նոցա, եկն նախ բարերարուհին իմ և համբուրեալ ղմի մի ի նոցանէ, պարգևէ նոցա ինչ ինչ, ապա մայր
Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/94
Արտաքին տեսք