Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նոյ նորայ ասէ. «Զիս՞րդ բարի լիցի և ի Հայաստան մուծանել զայս սովորութիւն»։ Հուսկ ուրեմն, նոքա գան ի հայիլ ի պարգևսն իմ զոր ստացայ ի պրօֆ<եսսօր> Ֆրիդլ<էնդէրէ>։ Ես բաժանեցի ամենեցուն և ի պարգեւաց իմոց։ Ել այն ինչ փոքր ինչ թափեցալ ի գետին, բարերարն իմ ինքնին հավաքէ։ Բարերարուհին իմ խնդրէ ի վաղիւն գնալ առ ինքն ի ճաշ և ես բարի գիշեր խնդրեալ, ելանեմ ընդ երկուց քերց նորա։ Առեալ զլապտեր լոյս տալ նոցա մինչև ի տուն իւրեանց։ Վիլհելմ առեալ զկիթառ իւր հարկանէ և երգէ ի փողոցի։ Ել ես տարեալ զճանապարհորդակիցն իմ մինչև ի բնակարանս իւրեանց, կամիմ գնալ ի տուն։ Նոքա խնդրեն ցուցանել ինձ զբնակարան իւրեանց, և ես շնորհակալեալ գնամ ընդ նոսա: Նոքա ցուցանեն ղտուն իւրեանց և կրսմէին զի ես մնացից անդ սակաւ ինչ. այլ այս էր անագան յոյժ։ Նոքա պարգևեն ինձ նոյնպէս զերկու գաթայս առ տօն ծննդեան Յիսուսի, խնդրեն զներումն ո՛չ կարել այլով իւիք հիւրել զիս։ Ես շնորհակալեալ ելանեմ արտաքս, և մինն ի նոցանէ դայ ընդ իս ի վայր լապտերաւ լոյս տալ ինձ։ Տուն այսոցիկ այրեաց էր այնպէս զարդարեալ, որպէս տուն պրօֆ<եսսօրի> կամ երևելւոյ ուրուք, և անուշահոտութիւն բոլրէր ի նմա և կարգ փայլէր ի նմա։

25. Տօն ծննդեան Քրիստոսի։ Յետ պարապելոյ իմում յառաւօտուն ի թարգմանութիւնս, յ 9-րորդում ժամու ելի ի տանէ գնալ առ սիրելի չերքէզն իմ, զի յերեկոյէ անտի սիրտ իմ կայր անհանգիստ, անմխիթար թողուլ զնա յայս հրաշալի աւուրս։ Զերկու մեծ կաթայ և զերեք խնձոր տարի վասն հիւանդին։ Այլ զիա՞րդ ցաւեաց հոգի իմ ի տեսանելն զկբկեիլ հիւանդութեան նորա։ Ի տեսանելն զիս երևիւր նոր իմն հոգի առնուլ և հայեցեալ յիս, քազցրադին սիրտ նորա ցանկայր խօսիլ, այլ լեզու նորա ո՛չ զօրէր զայն։ Զիա՞րդ օգտակար է գիտեյ զայլ լեզուս գոնէ փոքր ինչ։ Նա առեալ զընծայս իմ շարժէ զգլոլխն իւր և կամի տալ զդրամ վասն այսորիկ, ես արգելի նմա։ Ի վերայ խնձորոցն մանաւանդ խնդայր նա։ Նա հրաւիրէ զիս նստիլ առ անկողնի հիւանդութեան իւրոյ։ Կալնու զձեռն իմ դողդոջալով և կամի համբուրել, այլ համբուրեալ իմ զերեսս նորա, ո՛չ թուլատրեմ նմա առնել զայս։ Սակաւ մի նստեալ առ նմա, ելի արտաքս դառնացեալ յանձն իմ վասն հիւանդութեան նորա։ Ի փողոցին՝ ո՛չ հեռի ի հիւանդանոցէն լուայ զժամերգութեան ձայն ինչ. ես հարցեալ զպառաւ կին մի, տեղեկացայ, զիանդ պատարագեն հերձուածօղ ռուսք, Староверцы անուանեալ։ Մտի ի ներքս և պառաւն խնդացեալ ընդ այս, զի ես մտի յեկեղեցի իւրեանց, ածէ ի վերին տունն։ Բոլոր եկեղեցին էր սովորական շինուած մի, և ի ներքուստ լի պատկերօք և մոմովք։ Ժամակարգութիւն նոցա էր ամենևին տարաձայն ընդ ռուսաց․ սեղան ո՛չ գոյը առ նոսա որպէս առ ռուսս, այլ միայն պատկերազարդ պատուար մի յարևելից կուսէ, և գրքակալ մի եդեալ առաջի նորա։ Ամենուրեք պատկերք և մոմք վառեալք առաջի նոցա. քահանայն նոցա, որ ո՛չ կրէ զհերս երկայնս և ոչ ղհանդերձս երկայնս, կանգնիւր յաջոյ դասուն։ Դասք գղերիկոսաց բաժան եալք յերկուս էին, միմիայն սովորական անձինք, ո՛չինչ զգեստ,