Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրավոր խոսքը պիտի ծանրաբեռնվի այդպիսի նախադասություններով: Ո՛չ, ամենևին: Ընդհակառակն, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անվանական անդեմ նախադասությունները բանավոր խոսքում գրեթե չեն գործածվում, իսկ գեղարվեստական և այլ բնույթի խոսքում սակավ են կիրառվում: Խնդիրն այն է, որ անվանական անդեմ նախադասությունները երբեմն էլ անորոշություն են հանդես բերում, և հաղորդվող միտքը աառավել որոշակիու հստակչի դրսևորվում,որովհետև նրանք աղքատ են լինում նախադասության անդամներով: Մի՞թե պարզ չէ, որ այն նախադասությունը, որն արտահայտված է մեկ բառով (այստեղ՝ գոյականով), ի վիճակ չէ հաղորդող միտք համակողմանի արտահայտելու, քան, ասենք, նույն միտքն արտահայտող երկկազմ, բազմանդամ նախադասություններն են (հմմտ. Հայրենական պատերազմը..., և՝ Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը՝ աշխարհում եղած պատերազմներից ամենասարսափելին խորհրդային մարդկանց համար...): Ուրեմն անվանական անդեմ նախադասություներն պիտի կիրառվեն տեղին և չափավոր . չէ՞ որ խոսքը շահում է նրանից, թե որպիսի բազմաբնույթ, կազմակառույց, տարակազմ նախադասություններից է կազմված: Սա ապացուցելու համար պարզապես կարելի է որևէ գրքից (առհասարակ գրավոր խոսքից) մի հատված բերել ցույց տալու վերոհիշյալ ճշմարտությունը:

Կարծում են որ վերոհիշյալ հարցերը աշխատանքներ կամապատասխան դասարական ու տնային աշխատանքներ կատարելով՝ նշված թեման աշակերտները լավ կյուրացնեն: ԻՆչ վերաբերում է մյուս պաշտոներին (խնիր, պարագա), ապա դրանք ձևավորվում ենք կամ այլ խոսքի մասերով, կամ էլ կապական կառուցվածքներով, որոնց մասին, պարզ է այստեղ խոսելն ավելորդ է. այդ հարցերի շուրջ, մանրամասն կխոսվի համապատասխան տեղում: «Գոյական՝ շարահյուսության մեջ» ընդարձակ թեման ամփոփելով կարող ենք եզրակացնել, որ գոյականը ցույց է տալիս առարկա և առարկայական պատկերացում, հետևաբար շարահյուսության մեջ նա կարող է կատարել ա) ենթակայի պաշտոն, որովհետև ենթական մի բան անող մի բան լինող, մի վիճակի մեջ գտնվող առարկան է: