Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2. Երկու հեկտար հողատարածութունը տրակտորը վարում է մեկ ժամում:

3. Խանութից գնեցի երեք ռուբլու խնձոր:

4. Հինգ մետր թելը պիտի ներկենք կարմիր գույնով:

Փորձենք ընդգծված բառակապակցությունները քայքայել՝ նրանից միայն մեկ բաղադրիչն օգտագործելով նախադասությունների մեջ («Դաշտից խանութ տեղափոխեցինք հինգ... ձմերուկ» կամ «Ներկեցինք... մետր կտոր»): Պարզ է, որ փակագծում եղած նախադասություններից առաջինը այլ միտք է արտահայտում, իսկ 2-րդ՝ առհասարակ միտք չի արտահայտում: Եզրակացությունը մեկն է՝ որոշիչներ են այդ կապակցությունները՝ իրենց կազմի մեջ եղած «բառաբեկորների» միասնությամբ:

Նույնը նաև մյուս տեսակի թվականների և կշիռ, չափ, արժեք նշող վերոհիշյալ բառերի մասին, ինչպես՝ երեքական կիլոգրամ կոնֆետ, վեցական մետր չիթ, երկուական ցենտներ ցորեն և այլն:

Հիշյալ հարցերի շուրջ կատարել տալով դասարանական ու տնային զանազան աշխատանքներ՝ թվական-որոշիչ կապը, կածում ենք, լիովին կբացահայտվի, իսկ նյութը կդառնա դյուրին ու հասկանալի:

ԹՎԱԿԱՆԸ՝ ՊԱՐԱԳԱ. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Միանգամայն տրամաբանական է, որ թվականները խոսքում կարող են կատարել նաև պարագայական պաշտոն, առաջին հերթին՝ չափի պարագայի գործառույթ: Եթե «Թվական անուն» թեման ուսումնասիրելիս ուսուցիչը ընդամենը հարևանացիորեն է նշում, թե թվականները կարող են կատարել նաև պարագայական դեր՝ բերելով համապատասխան օրինակներ, ապա, պարագաներն անցնելիս նա թվական-չափի պարագա կկապի լուրջ ուշադրություն պիտի դարձնի՝ կանգ առնելով հետևյալ հարցերի վրա.

1.Թվականը, պարզ է, ցույց է տալիս առարկայի թվային տարբերակված հատկանիշ, բայց սա չի նշանակում, թե այդպիսի հատկանիշը «օտարված է» բայից (հիշենք ածականի հատկանիշը. լավ մարդ և լավ խոսել, գեղեցիկ աղջիկ և գեղեցիկ գրել...) միայն այն տարբերությամբ, որ պարագայական պաշտոն