Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարելով տեղի պարագայի պաշտոն, ինչպես՝ Սուրենում սեր կա գիտության նկատմամբ, Նրանում նկատելի է բուռն հետաքրքրասիրություն քիմիայի նկատմամբ և այլն: Նման կառուցվածքները, ինչպես ասվեց, այլն տարածում չունեն, որովհետև անձնանիշ բառը, չունենալով տարածական իմաստ, կապական կառուցվածքին չի վերաբերում, որոնց հատուկ կանդրադառնանք կապերին նվիրված բաժանում:

բ) Պարագայական գործառույթներ կարող են կատարել սակավաթիվ իրանիշ դերանունները, որոնք փոխարինում են գոյականերին ու մակաբայներին:

Եվ այսպես, ցուցական դերանունները ուսումնասիրելիս հարկավոր է առանձանցնել դրանք, որոնք կարող են կատարել՝

ա) տեղի պարագայի պաշտոն, ինչպես՝ սա, դա, նա, սրանք, դրանք, նրանք, այդպես, այնտեղ, այնտեղ, նույնտեղ... Ընդ որում, առաջին խմբի ցուցականները (սա, նրանք...) տեղի պարագայի պաշտոն են կատարում ներգոյական հոլովով (սարանում, դրանում, սրանցում, նրանցում...), հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ բառերն արտահայտում են տեղային-տարածական իմաստ:

Օրինակ՝

1. Սրանում ջուր էր լցված, իսկ այժմ այն դատարկ է:

2. Դրանցում տեղավորիր գրքերը և փակիր:

3. Դրանում ներկ է եղել, պետք չէ օգտագործել:

4. Նրանցում փնտրիր քո ուզած հեղուկը:

Ինչ վերաբերվում է ցուցականների մյուս խմբին (այստեղ, այնտեղ), ապա դրանք տեղ նշում են տարածական լայն իմաստով՝ ունենալով տարածաժամանակային հարաբերություններ (այստեղ-ը խոսողին ավելի մոտ տարածություն է նշում, քան այդտեղը, իսկ այդտեղ-ը՝ համեմատաբար ավելի հեռու):

Իրենց բաղադրության մեջ ունենալով տեղ ձևույթը՝ այդ ցուցականները ավելի հեշտ են յուրացվում: Մնում է օրինականեր բերել և համապատասխան հարցերի միջոցով զանազանել տեղի պարագայի պաշտոն կատարող ցուցականները: Այսպես.

1. Այստեղ է կառուցված եղել հին ամրոցը:

2. Այդտեղ չի կարելի նստել, որովհետև թաց է:

3. Այնտեղ է կառուցելու ինստիտուտի նոր շենքը: