Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Դժվար չէ նկատել, որ նշվածները թե էական բայի, թե վերացական բայերի հետ կազմում են բաղադրյալ ստորոգյա, որ. տեղ անորոշ դերբայը կատարում է ստորոգելիի պաշտոն, քանի որ, ինչպես արդեն ասվել է, այն բայանուն է՝ նման առարկայանիշ բառերին:Նշենք և այն, որ Ստորոգյալ թեման ուսումնասիրելիս անհրաժեշտ է ասել, որ անորոշ դերբայը ևս կարող է գործածվել իբրև ստորոգելի՝ վերոհիշյոլ հիմունքներով: Հարկ է նաև ավելացնել, որ բաղադրյալ ստորոգյալ հարցերհ ևս օժանդակում են նրա կառուծվածքի մեջ գտնվող միավորների պաշտոները ճիշտ գտնելու: Անորոշ դերբաը հանդես է գալիս նաև մի շարք բայերի հետ՝ ստեղծելով բաղադրյալ կամ բարդբ ստորոգյալ, ընդ որում, այդ շարահյոիսական յուրահատուկ կառուծվածքի մեջ մտնող բայական դիմավոր կառույցներւը կարող են լինել և ներգործակաան, և՝ կրավորական, և՝ չեղոք սեռի բայեր, որոնցից հատկապես չեզոք սեռի բայերը հանդես են բերում եղանակիչ բայերի ոճական նրբերանքներ, որն էլ նպաստում է անորոշի հետ շարահյուսական մի ներձույլ կառույց պաշտոն ձևավորելում: Բերենք օրինակներ՝ Արտակը ձգտում է հասնել ընկերներին: Ես համարձակվում եմ ասել ճշմարտությունը : Դու աշխատիր հիշել եղելությունը:Վարդանը փորձեց գրել նամակը: Վահանը ցանկանում էր պատասխանել հարցին: նա ուղում էր վերցնել գիրքը, բայց չկարողացավ: Արամը կարողացավ համոզել ընկերոջը : Ես որոշել եմ