Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատճառով, գործով, ուղղությամբ և այլ բառաձևեր գոյականներից առաջանալով, «մաքուր» գոյականներ չեն, նախ՝ դրանք քերականական զանազան հարաբերություններ են արտահայտում, որն էլ հակադրում է (ինչ-որ տեղ) մաքուր նյութական գոյականների իմաստներին, երկրորդ՝ այդ հարաբերությունները, տարտամ իմաստները (ոչ մաքուր գոյականական), այդ բառերը զրկում են քերականական կարգերից (հոլով, հոգնակիություն, առում...). այս բոլորի հետևանքը լինում է այն, որ, օրինակ, գոյականից առաջացած կապական բառերը զրկվում են լրացում ունենալու հատկությունից: Եվ իսկապես, վրա, տակ, մեջ, մոտ, չափ և այլ բառեր, գործացվելով կապային կիռարությամբ, չեն ընդնում գոյականին բնորոշ լրացումներ (լեզվում գործական չեն «լավ վրա», «գեղեցիկ մեջ», «մեծ տակ», «կարճ չափ» և այլ արտահայտություններ): Հիրավի, «Ամպի տակից ջուր է գալիս» (Հ. Թ.): Բարձի վրայից գլորվեց խաղալիքը, Կամրջի վրայով անցավ մեքենան, Արամի մոտից վերադարձավ ընկերս և նման նախադասությունների նշված բառերը զուրկ են ինքնյուրույն կիռարություներից, հետևաբար և՝ շարահյուսական սեփական պաշտոնից: Դա վկայող մի լրացուցիչ փաստ ևս, ապացուցելու համար, որ կապական բառը չունի ինքնուրույհն գործածությունը (շարահյուսական պաշտոն), «փորձարկող» նախադասությունը գորխածենք առանց կապող բառի: Այսպես. Մոտ կանգնած է մեր ավագը (Ուսւցիչի մոտ կանգնաց է մեր ավագը): Տակ շարված են բեռնատար մեքենաները (Կամրջի տակ կանգնած են բեռնատար մեքենաները): Երեսից մենք տուժվեցինք (Սուրենի երեսից մենք տուժվեցինք): Չափ բարի մարդ չեմ տեսել (Հորս չափ բարի մարի մարդ չեմ տեսել)...

Վերոհիշյալից պարզ է դառնում, որ կապերը իրո՛ք շարահյուսական պաշտոն ձևավորող բառեր են: Ի դեպ, կապերը (ոչ բոլորը) ունեն նաև նախադասության անդամի պաշտոնը ճշգրտող, որոշակիանցնող հատկությունը: Օրինակ՝ ես գնացի դեպի տուն, Ես գնացի մինչև տուն, Ես գնացի տան մոտ (Ես գնացի տուն)...

Այսպիսով՝ կապերը, զուրկ լինելով նյութական բովանդակությունից, ինքնույուն կիռարությունից, շարահյուսական պաշտոնը կատարոլու հատկությունից (նախադասության անդամից բնորոշ բոլոր հատկանիշներից), նախադասության մեջ գործ են ածվում