Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(կոչական, բնաձայնական) մեջ մտնող բառերը արտահայտում են կոչ, դիմում (դրդիչ նրբերանգներ), ինչպես նաևդնության մեջ տեզի ունեցոււ ձայների «լեզվական արտապատկումներ» են: Ինչևէ, վերաբերականներն ուսումնասիրելով, աշակերտներն իմանում են, որ այդ բառաքերականական խմբինպատկանող բառերը չունեն նյութական բովանդակություն, այսինքն՝ առարկայի կամ հատկանիշի իմաստ չեն արտահայտում: Դրանք չունեննաև քերականական հատկանիշներ(կարգեր): Այս բոլոր, անշուշտ, պայմանավորված է այդ խոսքի մասի ընդհանուր հատկությամբ, այն է՝ վերաբականները զուրկ են օբյեկտիվ բովանդակությունից, նրանք սուբյեկտիվ—վերաբերական բառեր են:

Դրանց միջոցով խոսողը (գրողը) իր զանազան մտածական—գնահատական վերաբերմունքներն է դրսեվորում, մի հատկություն, որ սրտորեն աղերսվում է միջակյալ բառերին:

Հիրավի, միջանկյալ բառերն էլ են ցույց տալիս խոսողի վերաբերմունքը, զուրկ են նյութական բովանդակաթյանից, քերականորեն չեն կապվում նախադասության այս կամ այն անդամի հետ, լրացում չեն դառնում, լրացում չեն ընդունում և խոսքում հանդես են գալիս հնչերագային անջատվածությամբ: Ահա թե ինչու են վերաբերականները խոսքում դառնում միջակյալ բառեր (ոչ բոլորը): Վերաբերականներից միջանկյալ բառեր են դառնում նրանք, որոնք նախադասության մեջ որոշակորեն հանդես են գալիս անջատական հնչերահով՝ եղանկավորելով նախադասությունը, բայց ոչ երբեք նրա այս կամ այն անդամը:

Սա սկզբունքային նշանակություն ունի խնդիրն այն է որ նույն վերաբերականը կարող է եղանկավորել և նախադասությունը, և նրա համապատասխան անդամը: Պարզ է, որ առաջին դեպքում նա միջանկյալ բառ է դառնում, իսկ երկրորդ դեպքում` ոչ: Միջանկյալ բառերը, ուրեմն, այդպիսիք են այն պատճառով, որ գործածվում են երկրորդաբար (կարող են նաև չգործվածել, դրանցից նախադասության միտքդ չի տուժի), բայց դրանք ավելորդ միավորներ չեն, որովհետև ունեն իրենց որոշակի գործառույթները՝ նախադասության արտահայտված միտքը հաստատելը,, ժխտելը, երկբայելը (կասկածի ենթարկել), անտեսելը (զիջել) և այլն: Միջանկյալ բառերը հիմնականում ոճական նկատառումներով են կիրառվում և ոչ թե քերականական: Բերենք մի քանի