Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետյալ» (Մ. Աբեղյան), «ստորոգելիական վերադիր» (Մ. Աբեղյան, Դ. Սևակ, Վ. Առաքելյան, Ս. Աբրահամյան և այլն):

րոսյան, Ս. Գալստյան , Թ. Ղարագուլյան, խմբագիր՝ էդ. Աղայան) «Ստորոգելի» գլխաբառը նշում են աստղանիշով՝ որպես «գործածությունից դուրս եկած» բառ[1]: «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները» աշխատության մեջ ակադ. Գ. Ջահուկյանը «հարություն է տալիս» ստորոգելի տերմինին[2]: Կարծում ենք, որ լեզվաբանը շատ ճիշտ է վարվում, քանզի այն, իրոք, «ստորոգելի»՝ ստորոգվող իրողություն է, մանավանդ որ բառ — տերմինն էլ կարճ է ու դիպուկ։

Արդ՝ ի՞նչ է ստորոգելին։

Պատմական կարճ անդրադարձ կատարելով մեր անցյալի հայ քերականագիտության մեջ՝ նկատում ենք, որ, ասենք, Մ. Սեբաստացին, Մ. Չամչյանը, Գ. Ավետիքյանը, Ա. Բագրատունին, Ա. Այտրնյանր և այլոք իրենց ուսումնասիրություների համապատասխան բաժնում (երբ քննում են հատկապես խնդիրները) արդի ըմբնմամբ ստորոգելին համարում են էական բայի «ուղղական խնդիր»։ Մ. Չամչյանը, օրինակ, պարզորոշ գրում է, թե ստորոգելին սովորաբար գրվում է ուղղական հոլովով։ Իսկ երբ էական բայերը գործածվում են չափ, կշիռ, գին, ժամանակ ցույց տվող անունների հետ, ապա ստորոգելին կարող է նաև սեռականով, բացասականով, գործիականով և այլ հոլովներով դրվել[3]։ Ստորոգելին էական բայի խնդիր է համարում նաև Գ. Ավետիքյանը: Շատ հետաքրքրական է Ա. Այտընյանի մոտեցումը ստորոգելիի գնահատման հարցում։ Արդեն տեսանք, որ Այտընյանը ստորոգելի է համարում էական բայի՝ միայն ուղղական հոլովով դրված «խնդիրը», մինչդեռ երբ էական բայն այլ հոլովներով է «բնության խնդիր» պահանջում, ապա վերջիններր, այսինքն՝ թեք հոլովներով գրվածները, այլևս ստորոգելի չեն։ Նա

  1. Լեզվաբանական բառարան, 1975, էջ 6 և 279։
  2. Գ. Ջահուկյան, ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Երեվան, 1974, էջ 402:
  3. Քերականութիւն հայկազեան լեզուի, յօրինեալ ըստ նախնի ուղղախօսութեան ի հայր Միքայել վարդապետէ Չամլեանց Կոստանդնուպոլսեցւոյ յայակերտ է ամենապատիւ տեառն Մխիթարաց մեծի արքայի, Վենետիկ, 1779, Դ. թաց. 14,21: