Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


գրաբարյան սեռական հոլովաձևի ցուցիչներ են առկա, որոնք, սակայն, արդի լեզվամտածողությամբ այլևս հոլովացուցիչներ չեն, այլ՝ յուրահատուկ (քարացած) ածանցներ։ Ահա. խաչակրաց արշավանք, պարսից խան, սգո թափոր, պատվո նշան և այլն։ Այստեղ, պարզ է, նշվածները որոշիչ պետք է դիտվեն։ Ի դեպ, դա որոշվում է հատկապես հարցով (ո՞ր արշավանքը և այլն)։

Կան բաղադրյալ գոյականներ էլ, որոնց երբեմնի հատկացուցիչը արդեն կորցրել է իր շարահյուսական այդ գործառույթր՝ վերածվելով որոշչի, ընդ որում, սեռականի հոլովացուցիչը խամրել է իբրև այդպիսին՝ դառնալով յուրահատուկ ածանց։ Ահա. Կասպից ծով, Բզնունյաց ծավ, «Պարսից պատմություն», Սյունյաց նախարարություն, գրոց լեզու, պատվո նշան, Վարագա վանք, Սևանա լիճ և այլն։ Բայց սրանց հարցը միանգամից «հեշտ Է լուծվում» այն առումով, որ այլևս չի վիճարկվում համապատասխան բառերի որոշչային կամ հատկացուցչային խնդիրը։ Դրանք բաղադրյալ գոյականներ են՝ հատուկ կամ հասարակ (բաղադրիչները չեն գնահատվում առանձին - առանձին), իսկ նրանցում առկա ցուցիչները, պարզ է, քերականական, քարացած ձևեր են դիտվում։

Հաճախ է պատահում, երր շարահյուսական բառակապակցություններում հանդես եկող համապատասխան գոյական բաղադրիչներ ունենում են ի, ու, ան, յան և այլ ձևույթներ (աղի ճաշ, կաղնի, հոնի փայտ, հնդու չամիչ, տանու շորեր, գարնան բույր, առավոտյան թերթեր, արտաշատյան խաղողի վազ...)։ Սեռական

ձևերը պիտի գնահատվեն որոշիչներ, իսկ իրենց քերականական ցուցիչները՝ ածանցներ (կամ ածանցական արժեք ունեցող մասնիկներ)։

Բացառական հոլովով դրվող գոյական որոշիչը, պարզ է,ունենում է ից (ուց վերջավորություն և արդյունք Է համապատասխան բայերի զեղչման (կազմված, պատրաստված և այն)։ Օրինակ' բրդից հագուստ, երկաթից դուռ, տուֆից շենք, բազալտից հուշարձան, սատինից գլխաշոր և այլն։ Ուսուցման ընթացքում, այո, շեշտը պիտի դրվի զեղչյալ բայերի վրա՝ աշակերտների ուշադրությունը հրավիրելով նաև ե (կավ յա) ածանցն ունեցող ածականների վրա՝ փոխարկման հնարանքի կիրառությամբ։