Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերջին օրերն են: Պատանու սիրտը թրթռում էր ուրախությունից. չէ՞ որ նա մեկնելու էր հարազատ շրջան՝ հանգստանալու: Արտակի մայրը ուրախության փայլն աչքերում՝ տղայի իրերն էր դասավորում: Արտակի քրոջ տրամադրությունը ևս բարձր էր: Նրանք իրենց հոր, մոր և եղբոր ուղեկցությամբ Գրիգորենց մեքենայով գնալու էին հայրենի գյուղ»:

Այդ հոլովն ուսուցանելուց առաջ անհրաժեշտ է շեշտը ամենից առաջ դնել հոլովի իմաստին ու ձևերի, ապա զուգահեռաբար՝ հարցին, նոր միայն՝ շարահյուսական պաշտոնին: Հարկավոր է աշակերտների գիտակցությունը հասցնել այդ հոլովի արտահայտած իմաստը՝ պատկանելություն (վերաբերություն, հատկացում), որն էլ պատասխանում է ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին: Ահա այս սկզբունքից ելնելով էլ գտնում ենք սեռականով դրված անդամը: Շատ լավ կլինի՝ աշակերտների գիտակցությանը հասցնել հատկացուցիչ-հատկացյալի, այսպես կոչված, բանաձևը՝ ո՞ւմ ինչը, ինչի՞ ինչը (պատանու սիրտը, ծառի ճյուղը):

Առանց նայելու բառերի (նախ. անդամների) ձևին՝ ուսուցիչը կիռարում է հարցադրման (և «բանաձևի տեղադրման») հնարանքը (իհարկե, տեքստում լրացյալ գոյականները գտնելուց հետո): ԵՎ այսպես, դիմելով այդ հնարքին՝ գտնում են տարվա (ինչի՞ վերջը), գարնան (ինչի՝ օրերը), պատանու (ո՞ւմ սիրտը), Արտակի (ում մայրը), ուրախության (ինչի՞ փայլը), տղայի (ո՞ւմ իրերը), քրոջ (ո՞ւմ տրամադրությունը), Գրիգորյանց (ո՞ւմ մեքենայով):

Այսքանից հետո, կարծում ենք, աշակերտները կհասկանան, որ սեռականի հոլովական իմաստը պատկանելությունն է: Ուսուցչին մնում է ասել, որ դա էլ շարահյուսության մեջ ցույց է տալիս հատկացուցիչը, որը դրսևորվում է գոյականով, նրան փոխարինող դերանուններով ու գոյականաբար գործածվող բառերով:

Անշուշտ, պիտի մեկնաբանել հատկացուցիչ տերմինը, ընդգծել, որ դա հատկացում, պատկանելություն արտահայտող անդամ է, որն էլ միմիայն սեռականի «մենաշնորհն է», այսինքն՝ այդ հոլովի հիմնական շարահյուսական կիրառությունը: Լավ կլինի 7-րդ դասարանում դա արտահայտել յուրահատուկ գծապատկերով և