Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրինակներով՝

1. Գագարին (ու՞մ) սխրանք (ի՞նչը) չի մոռանա մարդկությունը:

2. Արև (ինչի՞) ճառագայթները (ինչե՞րը) ողոողողեցին սենյակը:

3.Նրա սխրանքը չի մոռանա մարդկություն:

4.Ինչի՞ ճառագտայթներըողողեցինսենյակը:

5.Երգողի ձայնը կախարդեց ունկնդիրներերի :

Հատկացուցիչը, ասում է ուսուցիչը, ճիշտ է ցույց է տալիս պատկանելություն, բայց վերջինս չպիտի ընդունել նեղ իմաստով զուտ մեքենայորեն, տառացիորեն: Սա ապացուցում է զուգադրական որոշակի օրինակներով՝

1. Արտակի գրիչը վերցրել է Արամը:

2. Ծառերի ճյուղերը տարածվել են աջ և ձախ:

3.Հարցեր են տրվում հատկացուցիչներին. ու՞մ գրիչ (Արտակի), ինչերի՞ ճյուղերը (ծառերի):

Այո՛, աշակերտներն իրենք «են հիշում», որ այդ նախադասություններում հատկացուցիչները իրո՛ք որ պատկանելություն են են ցույց տալիս. գրիչը պատկանում է Արտակին, ճյուղերը՝ ծառերին. բերվում են ուրիշի օրինակներ: Այնուհետև գրատախտակին գրվում են՝

1.Հրայրի մայրը ուսուցչուհի է,

2.Հասմիկի քույր սովորում է ութերորդ դասարանում:

հատկացուցիչ-հատկացիալներին հարցեր տալուց հետո էլ պարզվում է, որ մայրը և քույրը բառերը (նախ. անդամները)