Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարադրվում է անուղղակի խնդիրներին: Ասում ենք «քերականորեն», որովհետև ուղիղ խնդիրը ցույց է տալիս գործողության կրող առարկան (օբյեկտը)՝ առնչվելով միայն ներգործական սեռի (կամ նրա իմաստով գործածված այլ սեռի) բայերին[1]: Նշենք նաև, որ կան այնպիսի ներգործական սեռի բայեր, որոնց իմաստը վերացական է: Օրինակ՝ նա ցավ զգաց սրտում: «Երազ տեսա, Սայաթ- Նովան մոտս եկավ սազը ձեռին» (Չ): Դու քեզ մի երևակայիր: Արամը նրան պատկերացրեց իբրև հսկա մի արարած: Եվ, ընդհակառակն կան չեզոք սեռի բայեր, որոնց անուղղակի խնդիրը, կախված բայիմաստի (բառիմաստի) ակտիվությունից, նյութականությունից, շփոթում են ուղիղ խնդրի հետ, մանավանդ բայից խնդրին անցումը ասես «տեսանելի» է դառնում: Ասենք՝ Դավիթն ուժգնորեն հարվածեց դռանը, որը կոտրվեց ու փշուր-փշուր եղավ: Վարպետն այնպես խփեց սեղանին, որ վերջինս կոտրվեց: Վերջին երկու օրինակներում քերականական անցում չկա, բայց այսպես կոչված, «մեխանիկական անցում» կա, որն էր ամենևին չի ազդում բայի սեռերի վրա: Ուրեմն՝ հայցական[2] հոլովով դրվող այն առարկան, որը դառնում է գործողության օբյեկտը, կրողը, իսկ կրավորական կառուցվածքում՝ քերականական ենթական, կոչվում է ուղիղ խնդիր (որն էլ բայի անցողականության արդունք է): Արդ՝ խփեց սեղանին, հարվածեց դռանը կապակցություններում քերականական անցում չկա, բայց «մեխանիական անանցում» կա. ուսուցիչն ինչպե՞ս հասկացնի սա: Այս հասկացնելը դժվար չէ, եթե՝

1. այդ կառուցվածքները փոխարինենք կրավորականով (Նա հարվածեց դռանը, «Դուռը հարվածվեց նրանի՞ց կամ նրա կողմի՞ց: Այո՛, վերջինս անհեթեթություն է, իսկ սա նշանակում է, որ նշվածն անուղղակի խնդիր է (ոչ թե ուղիղ).

2. աշակերտները գիտեն, որ իրի հոլովման դեպքում հայցականով դրված բառը ձևով նույնն է, ինչ որ ուղղականով դրվածը

  1. Նա թղթախաղում հարյուր ռուբլի փող կրվեց: Այնքան կաղին զխկտվեց, որ ցած ընկավ ու փոխվեց (Խոզն ու ագռավը), Նա լաց լացեց. սրանք գեղարվեսական և ժողովրդախոսակցական ոլորտին են վերաբերում, հետևարար գրական նորմա չեն:
  2. «Հայցական» բառը ձևավորվել է հայցել-ից՝ խնդրել, պահանջել (այստեղ՝ կրել) իմաստներն ունի