Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնույթի վարժություններ` նկատի ունենալով դասարանի ընդհանուր մակարդակը, այս կամ այն աշակերտի ընկալունակության աստիճանը, ժամանակի բյուջեի հարցը և այլն:

ԳՈՅԱԿԱՆԸ ՀԱՆԳՄԱՆ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԽՆԴԻՐ

Հայտնի է, որ Աբեղյանը անուղղակի խնդիրները համարում էր «բնության խնդիրներ», այսինքն՝ ոչ թե սեռով, այլ իմաստով` բնույթով պայմանավորված լրացում: Դա միանգանայն ճիշտ մոտեցում է, քանի որ անուղղակի խնդիրները կարող են լինել և՛ ներգործական, և՛ կրավորական, և՛ չեզոք սեռի բայերի լրացումները, մինչդեռ, ինչպես ասացինք, ուղիղ խնդիրը միմիայն ներգործական սեռի բայերի լրացումն է: Խոսքը մասնավորելով հանգման անուղղակի խնդրին՝ նշենք, որ տրական հոլովն ուսուցելիս ուսուցիչը պիտի կանգ առնի հետևյալ հանգուցային հարցերի վրա.

ա) Ի՞նչ է նշանակում տրական (հոլով):

բ) Ի՞նչ վերջավորություն ունի այդ հոլովը:

գ) Ի՞նչ հիմնական և երկրորդական կիրառություններ ունի այն: Հանգման խնդիրը արտահայտվում է առարկայացույց բառերով, որովհետև խնդիրները ցույց են տալիս գործողության հետ կապված առարկաններ:

«Տրական» բառը կազմված է տր (տալ) արմատից և ական ածանցից: Սա նշանակում է, որ այդ հոլովով դրված բառը հիմնականում ցույց է տալիս այնպիսի առարկա, որին տրվում է որևէ բան: Այստեղ տալը պետք է ըմբռնել շատ լայն. այն առարկան, որին մի բան տրվում է, հանգում է, դիպչում է, կպչում է մի առարկա (մի բան), կոչվում է հանգման անուղղակի խնդիր: Օրինակ՝ Գիրքը հանձնեցի իմ ուսուցչին: Գրիգորի հայացքն ուղղված էր մաքուր երկնքին: Ես ուշադրություն չդարծրի նրան:

Շունը հաչում է անծանոթի վրա:

Մենք մասնակցեցինք նրանց ուրախությանը:

Եթե գծապատկերով արտահայտենք այդ երևութը , ապա կունենանք՝ Ե Շ Ա,


որտեղ Ե-ն ենթական է (որը կարող է նույնիսկ)