Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոլորտներով այդքան «ազատ» չէ: Թերևս դրա պատճառն այն է, որ ժամանակի պարագան ավելի վերացակական բովանդակություն, քան տեղի պարագան: Ավելին. տեղի պարագայի արտահայտած իմաստը խիստ իրական է, նյութական, «տեսանելի-շոշափելի, առավել առարկայական: Եվ պատահական չէ, որ ժամանակի պարագաների ճնշող մեծամասնությունն արտահայտվում է մակբայ խոսքի մասով, և, օրինակ այն գոյականները, որոնք ժամանակի պարագայի պաշտոն են կատարում, ցուցաբերում են մակբայական բնավորություն՝ զուրկ գոյականին հատուկ քերականական հատկանիշներից (կարգերից):

Հիրավի, ժամանակի պարագայի գործառույթ ունեցող գոյականները զուրկ են լինում որոշ հոլովաձևերից ու հոգնակի թվից: Եվ այսպես, ժամանակի իմաստ արտահայտող գոյականները դրրվում են՝

ա) տրական հոլովով, ինչպես՝ հունվարին, մայիսին, օգոստոսին, դեկտեմբերին, աշնանը և այլն: Օրինակ՝ Սեպտեմբերին սկսվում են մեր դասերը և ավարտվում հունիսին: Գարնանը գետերը վարարում են, իսկ ձմռանը՝ սառչում:

Տրականով արտահայտող ժամանակի պարագան ուսուցանելու համար հարկավոր է կանգ առնել հետևյալ հանգուցային հարցերի վրա.

1. հոլովաձև. ուսուցիչն արդեն սովորեցրել է նաև տրական հոլովը՝ նրա նշանակությամբ և հոլովական իմաստով: Ասել է, որ տրականն ունի ի (ին) վերջավորություն (վերցնում ենք «ի» ընդհանրական հոլովումը): Ընդգծվել է այն ճշտմարտությունը, որ ժամանակի պարագայի պաշտոն կատարող գոյականը նախադասության մեջ հիմնականում հանդես է գալիս որոշյալ առումով (անորոշ առումով կիրառվելիս գործածվում է մի անորոշ հոդը (Մի սեպտեմբերի մենք ականատես եղանակ աշնան բերեք ու բարիքի տոնին).

2. Հոլովական ընդհանուր իմաստ [տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին ուղղված է ենթակայի գործողությունը, իսկ այդ ուղղվածությունը, փաստորեն, հանգումն է, որը պիտի ըմբռնել քերականորեն և ոչ թե մեխանիկորեն:

Օրինակ՝ Մատս կպավ քարին (մեխանիկական հանգում):