Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասած՝ փաստերը, համապատասխան տվյալները հիմք են դառնում՝ որոշակի եզրակացության հանգելու համար: Ճիշտ և ճիշտ նույնը կարելի է ասել նաև գործիական հոլովով դրվող հիմունքի պարագայի մասին: Օրինակ՝

1.Աշխատանքային կարգապահությունը խախտող անձինք պատժվեցին օրենքով:

2. ԽՍՀՄ- ի սահմանադրությամբ՝ «բոլոր քաղաքացիները իբր թե իրահավասար՞» են:

3. Նա դատապարտվեց մեր օրենսգրքի § 25 հոդվածով:

4. Գործարանն աշխատում է հատուկ պլանով:

Որպեսզի նյութը ավելի հեշտ ու խոր յուրացվի, ուսուցիչը դիմում է մի այլ հնարքի՝ համապատասխան հոլովներով դրված հիմունքի պարագանները փոխարինելով (կամ փոխարինել տալով) հիման վրա, համաձայն, ըստ և այլ կապերով ու կապվող բառերով ձևավորվող կառուցվացքներով: Առիթից օգտվելով՝ ուսուցիչը գաղափար է տալիս նաև շարահյուսական համանիշության մասին (օրենով-օրենքի համաձայն կամ ըստ օրենքի … սահմանադրության և այլն) բացատրում կետադրությունը:

Համապատասխան աշխատանքներ կատարելով՝ հիմունքի պարագան աշակերտները լիովին յուրացնում են՝ նման պաշտոնը տեղին օգտագործելով նաև իրենց գրավոր ու բանավոր խոսքում:

ԳՈՅԱԿԱՆը` ԿՈՉԱԿԱՆ. ՈՒՍՈՒՄԸ

Հայտնի է, որ կոչումը ցույց է տալիս այն առարկան, որին դիմում է խոսողը: Պարզ է, ուրեմն, որ սերտ կապ կա կոչականի ու գոյականի միջև: Ուղղական հոլովն անցնելիս ուսուցիչը, ի թիվս այդ հոլովով դրվող հիմնական և երկրորդական պաշտոնների, նշում է նաև կոչականի արտահայտությանը: Ընդ որում, բերելով համապատասխան բնագիր, հենց դրա հիման վրա էլ ցույց է տալիս կոչականի դրսևորումները, նշում, որ այն արտահայտվում է գոյականի ուղիղ ձևով: Այսպես, օրինակ՝

- Արտակ, այսօր գնալու ես Մոսկվա:

Ո՛չ, Սուրեն ես չկարողացա տոմս ձեռք բերել: