Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(հաճախակի այցի գալ), հապճեպ պատրաստություն (հապճեպ պատրաստվել), ուղղակի հարված (ուղղակի հարվածել) և այլն: Համեմատենք նաև հետևյալ օրինակները՝ մեքենան արագ ընթանում էր ասֆալտի վրայով և մեքենան արագորեն ընթանում էր ասֆալտի վրայրվ: Տղան դանդաղորեն մոտեցավ քնած ընկերոջը և` Տղան դանդաղ մոտեցավ քնած ընկերոջը:

Սա նշանակում է, որ արագ-ը, դանդաղ-ը և սրանց նման ուրիշ այլ բառեր եթե կարող են ձևի պարագայի գործառույթ կատարել, ապա ինքնստինքյան ասես ավելորդ է գործածել դրանց ածանցավոր զուգահեռները (արագորեն դանդաղորեն)[1] Այսպես էլ հաճախ-հաճախակի, ուղիղ-ուղակի, ճիշտ-ճշտորեն, հպարտորեն-հպարտ, քաջաբար-քաջ և այլն:

գ)Ինչպես հայտնի է, որակական ածականները գործածվում են նաև գոյականաբար, ինչպես, օրինակ՝ քաջ-քաջը, վեհ-վեհը, մեծ-մեծը, փոքր-փոքրը, ազնիվ-ազնիվը, բարձր-բարձրը և այլն: Ինչ մնում է ածականաբար գործածվող մակբայներին (արագ, դանդաղ, շուտափույթ, հաճախակի...), ապա դրանք գոյականաբար գործածվել, այսինքն՝ փոխանվաբար կիրառվել չեն կարող ( խոսքը չի վերաբերում ինքնանվանողական փոխանունությանը): Սա ածականը մակբայից զանազանելու կարևոր միջոց է:

Շարունակեք: Ածականը, իրոք, շփման եզրեր ունի մակբայի հետ, որովհետև երկուսն էլ հատկանիշ ցույց տվող բառաքերականական կարգեր են. ճիշտ է, ածականն առարկայի հատկանիշն է ցույց տալիս, մակբայը՝ հատկանիշի հատկանիշը, սակայն այդ հատկանիշները միմյանցից «չինական պարսպով» չեն բաժանվում: Այս իսկ պատճառով էլ որոշ բառեր ավել կամ պակաս չափով ցուցաբերում էն և՝ ածականի, և՝ մակբայական բնավորություններ, ինչպես, օրինակ, ճիշտ, ուղիղ, դժվար, ծանր, անվերջ, նոր և ուրիշ այլ բառեր: Ածականը շփման եզրեր ունի նաև մի շարք դերանուններ, որոշ գոյականների, դերբայներ ու կապերի հետ: Այսպես. ինչպիսի, որպեսի, այս, այդ, այն, այսպիսի, այդպիսի, ուրիշ ,միևնույն, սույն և այլ դերանուններ ևս ցույց են տալիս առարկայի հատկանիշ (ինչպիսի ծաղիկներ, այսպիսի մարդ, ուրիշ գրքեր...), բայց դերանունները ցույց են տալիս առարկայի

  1. Նախընտրելի է արագ, դանդաղ և այլ տարբերակների գործածույթը: