բառերը պատասխանում են ածականի հարցերին (ինչպիսի, որպիսի...) և ցույց են տալիս համապատասխան առարկաների որշակի, տարբերակված հատկանիշները: Եվ իսկապես, դրանք ածականական հատկանիշներ ունեն: Որքան շարահյուսորեն ներդաշնակվում են ածականներին, այդուհանդերձ, դրանք ածական չեն, որովհետև խոսքից դուրս գոյություն ունեն իբրև առարկա (քար, հերոս, աղվես, խոզ), մինչդեռ ածականները, պարզ է, անբաժան են գոյականներից (առարկա)՝ որպես նրանց հատկանիշը ցույց տվող բառերը: Այնուհետև. քար, աղվես խմբի բառերը իրենց իդեալական (անկախ, ինքնուրույն) վիճակում ցույց են տալիս որոշակի առարկա՝ քերականական համապատասխան կարգերով հանդերձ (թիվ, հոլով, առում, դաս և այլն): Իսկ սա նշանակում է, որ գործ ունենք գոյական խոսքի մասի հետ և ոչ թե ածականի: Որեմն՝ եթե խոսքի մասերը հիմնականում զանազանվում են համապատասխան բառախմբերի արտահայտած ընդհանուր իմաստով (իմաստաբանորեն), որից կախված էլ՝ ձևաբանորեն, ապա այդ բառերը ածական համարվել բնավ չեն կարող: Ինչ մնում է ածական-կապ զուգահեռին, ապա հարկ է նշել, որ դրանք ավելի հեշտ են զանազանվում, որովհետև ածականը, ինչպես հայտնի է, ցույց է տալիս առարկայի որոշակի, տարբերակված հատկանիշ, մինչդեռ կապը նախաադասության անդամ ձևավորող կամ նրա պաշտոնները ճշգրտող խոսքի մաս է: Ավելին. ածականը նյութական խոսքի մաս է, գոյականաբար կիրառվող ու հոլովվող, իսկ կապը քերականական հարաբերություն ցույց տվող բառախումբ է: Այն էլ նշենք, ու կապը ձևավորվել-առաջացել է ավելի ուշ՝ նյութական իմաստ ունեցող բառերի իմաստամթագնման հաշվին. խամրել-մահացել է նյութականը, որի հետևանքով ակտիվացել է քերականական հարաբերությունը՝ հիմք ստեղծելով խոսքիմասային երկվության: Ածականի առումով նշենք նաև, որ դրանից մի քանի բառեր (կից, անկախ, նման, համապատասխան, մոտ...) խոսքում հանդես են գալիս կախյալ հատկությամբ, այսինքն՝ ոչ ինքնուրույն (որպես նախադասության անդամ) գործածությամբ ձևավորելով նախադասության անդամ, կատարելով քերականական հարաբերություն ցույց տվող բառի դեր (հմմտ. Կից սենյակում լսվում էր եղբորս ձայնը, բայց՝ Դիմումին կից ներկայացրեց ուրիշ փաստաթղթեր. նման մարդիկ իրար շատ են սիրում:
Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/105
Արտաքին տեսք