Արամի նման մարդիկ շատ կան աշխարհում...): Այսքանից հետո, կարծում ենքՙ, որոշակի դարձավ ածականի բուն էությունը, հետևաբար հեշտ է ըմբռնել տալ այդ խոսքի մասի շարահյուսական գործառույթները: Անցնենք այդ գործառույթների մեկնաբանմանը:
ԱԾԱԿԱՆԸ՝ ՈՐՈՇԻՉ
Որոշիչը ածականի ամենազանգվածային կիրառություններից է, որովհետև, ինչպես քանիցս նշվել է, ածականը ցույց է տալիս առարկայի որակական ու հարաբերական ամենաբազմազան տարբերակված հատկանիշներ, որոնք խոսքում հանդես են գալիս որոշչի պաշտոնով. սպիտակ ծաղիկներ, բարձր սարեր, լուսե երազներ, բազմակնճիռ ճակատ, հերոսական ժողովուրդ, ոսկե ժամացույց, արծաթե ձայն, գլգլան աղբյուրներ, ակնոցավոր ծերունի և այլն:
Ուրեմն՝ ածական թեման ուսումնասիրելիս ուսուցիչը պիտի զուգահեռ անցկացնի այդ խոսքի մասի իմաստի և որոշչի միջև: Ածական անունը յուրացնել տալուց հետո (իսկ դրա ուսուցումը բոլորովին էլ դժվար չէ), պարզ է, ուսուցիչը ծանոթացնում է նրա շարահյուսական պաշտոններին՝ դա ցուցադրելով բնագրային օրինակների միջոցով: Այն բնակտորը (գեղարվեստական բնագիրը), որ բերում է, պիտի հագեցված լինի որոշիչներով: Այսպես, օրինակ.
«Գարնանային զովաշունչ օր էր: Թարմ օդում ճախրում էին թռչունները: Լազուր երկնքում սավառնում էր հպարտ արծիվը: Վաղորդյան սառն օդը, բուրյան ծաղիկները, թռչունների ուրախ ճռվողյունը հաճելի տրամադրություն են առաջացնում աշխատավոր մարդու մեջ: Գերագույն հաճույք ես զգում, երբ շրջապատը շնչում է գարնանային զվարթ կյանքով»:
Այս բնագրի վրա աշակերտները գտնում են ածականները: Լավ կլինի հարցի միջոցով գտնել դրանք (ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր): Հենց այդ ածականներով կազմում են ուրիշ բառակապակցություններ, ասենք` գարնանային ջրեր, զովաշունչ քամի, թարմ թերթեր, հպարտ հայացք, սառը վերաբերմունք և այլն: Ապա դրանցով կարելի է կազմել նոր նախադասություններ: Այս հնարանքի նպատակն է`