Ինչ մնում է գոյականաբար գործացվող ածականներին, ապա հարկ է նշել, որ այդպիսիք կարող են կատարել այն պաշտոնները, որոնք հատուկ են գոյականին: Իսկ այս մասին արդեն խոսվել է գոյականի բաժնում:
ԹՎԱԿԱՆԸ՝ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՈւՍՈՒՑՈՒՄԸ
Հայտնի է, որ մեր հին լեզվաբաններից շատերը թվականն ինքնուրույն խոսքի մաս չեն համարել: Նրանց սկզբունքն այդ հարցում եղել է այն, որ թվականները ածականների նման դրվում են առարկայացույց բառերի վրա՝ ցույց տալով նրանց հատկանիշը, այն տարբերությամբ միայն, որ եթե ածականները ցույց են տալիս առարկայի որակական և հարաբերական հատկանիշները, ապա թվականները՝ թվային տարբերակված հատկանիշը: Արդի լեզվաբանությունը թվականը իսկությամբ գնահատում է որպես ինքնուրույն խոսքի մաս՝ հիմնականում ելնելով այդ բառախմբի մեջ մտնող բառերի արտահայտած խոսքիմասային ընդանուր իմաստից և ոչ թե զուտ շարահյուսական կիրառությունից:
Թվականը՝ ցույց տալով առարկայի թվային հատկանիշը, բնական է, որ նախադասության մեջ կարող է կատարել ամենից առաջ որոշչի պաշտոն: Ինչպես ածականը, նա դառնում է նաև ստորոգելի: Մի յուրահատուկ հատկանիշ էլ ունի թվականը. չափի, կշիռ, արժեքի միավորները (մետր, տոննա, ցենտներ, մետր, ռուբլի...), որոնք արտահայտվում են գոյական խոսքի մասով, հավելվելով համապատասխան թվականներին (միասնաբար)՝ պարագայական պաշտոն էլ են կատարում: Ընդ որում, այդ գոյականները (միլիմետր, ցենտներ, կոպեկ) գրեթե առանձին չեն գործացվում և, միաձուլվում են համապատասխան թվականերին. ստեղծվում է մի տեսակ կայուն բառակապակցություն (հինգ տոննա, երեք կիլոմետր, տասնհինգ կոպեկ...): Օրինակ՝ հավաքեցինք հինգ տոննա խնձոր (Հվաքեցինք հինգ տոննա), Քայլեցինք երեք կիլոմետր ճանապարհ (Երեք կիլոմետր ոտքով գնացինք), Կրտոֆիլը տասնհինգ կոպեկանոց էր (Կրտոֆիլն արժե տասնհինգ կոպեկ): Փորցենք մտովի հանել այդ բառակապակցության որևէ բաղադրիչ («Հավաքեցինք հինգ») կամ (Հավաքեցինք տոննա խնձոր) և