ներխուժեց, սլացավ, վազեց, գնաց, մեկնեց... Երևան, Մերձբալթիկա, Հունաստան... Ինչ խոսք, ուսուցիչը պիտի աշակերտների ուշադրությունը կենտրոնացնի համապատասխան բայերի բառիմաստների վրա, որից հետո պարզ կդառնա, որ ուղղություն ցույց տվող բայերը պահանջում են հայցականով տեղի պարագա, իսկ գտնվելու, որևէ տարածությունում առկա լինելու իմաստ դրսևորող բայերը՝ հիմնականում ներգոյականով, հետևաբար բակը քնած է նախադասության մեջ բակ-ը այստեղ ենթակայի գործառույթ ունի, բայց ոչ բնավ՝ տեղի պարագայի, նույնն էլ տունը (Տունը քնած է), որի՝ ուղղակի իմաստով գործածությունը անհեթեթ է։ Կամ՝ Երեխու մատը ցավում է. երեխու բառը նախ բարբառային, երկրորդ «նմանաբանական սխալի» կիրառության հետևանք է։ Մյուս բառը՝ «խոսելուց» սխալ ձևը, հետևանք է «խոսելիս» (ժամանակի իմաստ) բայի ու խմելուց (անջատման խնդրի, պատճառի պարագայի գործառույթներ...) ձևերի հանիրավի «խաչաձևման»։ Եթե խոսելուց-ը գործածվում է պատճառի պարագայի գործառույթով, ապա իր տեղում է, իսկ երբ ժամանակի պարագայի պաշտոնով է կիրառվում, ապա միանգամայն սխալ է գործածված (պիտի լինի խոսելիս)։ Ավելին. խոսելիս-ը երբեմն էլ գործածվում է խոսելուս. սա էլ խոսելիս-ի և խոսելուց-ի հանիրավի «խաչաձևման» հետևանք է, որն իհարկե մերժելի է[1]։ Հետազոտենք մյուս օրինակները, «բացառությամբ Սուրենից...» կապակցության մեջ՝ նշվածը շփոթվել է բացի կապի գործածության հետ (Բացի Սուրենից բոլորը ներկա էին), որն էլ, ինչպես միշտ, պահանջում է բացառական հոլովաձևով կապվող բառ (բայց ասես թե օրինաչափ են դառնում ցուցական դերանունների ուղղականի հետ կիրառվող բացի այս, բացի դա, բացի այն... ձևերը)։ Կաղապարային կիրառություններն են բացառությամբ Սուրենի, բացառությամբ աշակերտների... կառույցները, ընդ որում, բացառությամբ կապական բառը գոյականով արտահայտված կապվող բառի դեպքում պահանջում է սեռական հոլովով կապվող բառ, իսկ անձնական դերանվան 1-ին և 2-րդ
- ↑ Ժողովրդախոսակցական լեզվում գործածվող այդ ձևերը կարծես թե մուտք են գործում նաև գրավոր խոսք։