Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցանկացած դեպքում, համապատասխան դերանուններ կարող են գործացվում նաև գոյականաբար: Ի դեպ, նշված դերանունները կարող են գործացվել և իմաստային, և ինքնավանողական փոխանունությամբ: Մեզ տվյալ դեպքում հետաքրքրում է իմաստային փոխանունությունը: Ինչևէ, առարկայացույց դերանունները, բնական է նախադասության մեջ կատարում են ամենից առաջ ենթակայի պաշտոնը այնպես, ինչպես գոյականները: Ուստի այդ հեշտ յուրացվող նյութը պիտի մատուցվի համապատասխան տեղում, այս կամ այն տեսակի դերանունն անցնելիս: Պարզ է, որ այդ հարցին պետք է լայն տեղ չտալ, որովհետև՝

ա) դա շատ հեշտ յուրացվող նյութ է (ավելորդ ժամանակ չկորցնելու համար).

բ) շարահյուսութուն բաժինն ուսումնասիրելիս մանրամասը կանգ են առնելու ամեն մի պաշտոնի դրսևորումներին ու նրանց յուրահատկություններին:

Այնպիսով՝ անձնական, ցուցական, հարցական (հարաբերական), որոշյալ, անորոշ, ժխտական դերանունները ուսումնասիրելիս կարելի է բերել համապատասխան օրինականեր, նույնը պահանջել աշակերտներից, կատարել և այլն: Իսկ «Ենթակա» նյութն ուսումնասիրելու ընթացքում կարելի է մի ընտրի բնակտորի վրա ցույց տալ այդ պաշտոնը՝ շեշտը դնելով այն դերանուններին, որքան ուղղագրական դժվարություններ ունեն: Այստեղ դարձյալ կապ պիտի ստեղծել ձևաբանության ու շարահյուսական միջև՝ նշելով մի կողմից՝ այդ դերանունների ատահայտած ընդանուր (խոսքիմասային) իմաստը, մյուս կողմից՝ ենթակայի պաշտոնի էությունը: Չպիտի մոռանալ, որ եթե, իրոք, ենթական ցույց է տալիս մի բան անող և լինող առարկա, ապա «Ենթակայի արտահայտությունը» թեման ուսումանասիրելիս նախ՝ պիտի օրինակներ բերել գոյականից, ապա՝ համապատասխան դերանուններից, որից հետո՝ գոյականաբար գործացվող բառերով: Ավելորդ չէ նշել նաև ոճական մի նրբության մասին. հայտնի է, որ անձնական դերանունների արտահայտած իմաստները առկա են դիմավոր բայերի մեջ (գնում եմ,գնում էինք, գնացիր կգնայի, գնացեք...): Իսկ սա նշանակում է, որ դիմավոր բայերից առաջ անձնական դերանունների գործածությունը մի տեսակ ավելորդության տպավորու