Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խոսվում է նաև նրա շարահյուսական պաշտոնների մասին՝ բերելով օրինակներ: Այսպես ցուցական և հարցահարաբերական դերանունների ուսումնասիրման ժամանակ խոսվում է վերոհիշյալ դերանունների տարբեր (այդ թվւմ և՝ ձևի պարագայի) պաշտոնների մասին՝ բերելով համապատասխան օրինակներ: գ) Չափի պարագա: Այս պաշտոնը կատարում են այսքան, այդքան, այնքան, այսչափ, այնչափ, նույնչափ, ինչքան, որքան, որչափ, ինչչափ դերանունները: Սրանց մեջ, ի դեպ, սակավ գործածություն ունեն չափ բաղադրիչով բառերը՝ ինչչափ, որչափ… Արդ՝ ցուցական և հարցահարաբերական դերանուններին ուսումնասիրելիս նշում է, որ այդ բառերը գործածվում են թե՛ որպես որոշիչ, թե՛ իբրև չափի պարագա, նայած թե գոյականի՞ վրա են դրվում, թե՞ բայի: Բերվում են հանդիպադիր օրինակներ:

Այսպես.

1. Այսքան գրքեր երբեք չեմ ունեցել (ինչքա՞ն գրքեր):

Այսքան աշխատելուց հետո իհարկե պետք է հոգնեիր (ինչքա՞ն աշխատելուց հետո):

2. Որքա՞ն գրիչներ ու մատիտներ ես գնել (որքա՞ք գրիչներ…): Որքան ենք խաղացել ու վազվզել դաշտերում (որքա՞ն ենք խաղացել…):

3. Նույնքան մարդիկ էին հավաքվել նաև դահլիճում (ինչքա՞ն մարդիկ): Ինչքան դու ես գրել, նույնքան էլ գրել եմ ես (ինչքա՞ն ես գրել…): Այս տարբերությունները բացատրելուց հետո, ասուցիչը զանազան աշխատանքներ է կազմակերպում՝ մի կողմից այդ դերաննունների պաշտոնեական հակադրությունը լրիվ բացահայտելու նպատակով, մյուս կողմից՝ նշված բառերի պարագայական պաշտոնը խոր յուրացնել տալու համար: Իսկ «Պարագաներն» ուսումնասիրելիս, խոսելով, ասենք, չափի պարագայի խոսքիմասային արտահայտությունների մասին, խոսվում է նաև ցուցական ու հարցահարաբերական այն դերանունների մասին, որոնք կատարում են չափի պարագայի գործառույթ: Լավ կլինի, որ դա բացատրվի գեղարվեստական համապատասխան խոսքակտորի կամ ընտիր օրինակ-նախադասությունների վրա: Տեղին է նշել նաև մի կարևոր նրբություն. նշված ցուցականներն ու հարցահարաբերական դերանունները կարող են դրվել նաև ածականների ու որոշ մակբայների վրա (այսքան ուժեղ, նույնքան աշխատասեր, )