Վերն ասվածն ընդհանուր հայտարարի բերելով՝ նշենք, որ նյութի պիտանելիության ըմբռնումը մեծ նշանակություն ունի սովորողների համար, հետևաբար ուսուցիչը նախ՝ ինքը պիտի շատ լավ իմանա նյութը, պատկերացնի նրա էությունն ու մատուցման ծավալը, խորությունը և եղանակները, ապա՝ նրա անհրաժեշտությունը, օգտագործման նպատակայնությունն ու տեղը խոսքի համապատասխան օղակում։ Արդ՝ որպես պարտադիր պահանջ ասենք, որ դասը պիտի վարել մեր լեզվի ու նրա օրինական տիրոջ նկատմամբ տածած սիրո, հարգանքի մթնոլորտում։ Սովորողը միշտ էլ պիտի զգա ազգային արժանապատվությամբ լի, իր սիրասուն լեզվի ու նրա օրհնյալ տիրոջ՝ հայ ժողովրդի օրինական ժառանգի սրբազան դերում։ Ի դեպ, պակաս դաստիարակչական դեր չունեն նաև մեր լեզվի ու ժողովրդի մասին համաշխարհային գիտության, արվեստի ու այլ բնագավառների մեծագույն դեմքերի արտահայտած կարծիքները, որոնք պիտի դրվեն ու փակցվեն մայրենի լեզվի ու գրականության կաբինետների համապատասխան տեղերում։ Այժմ դառնանք մեր հիմնական խնդիրներին։
Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/14
Արտաքին տեսք