Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին խմբի նախադասություններում ենթական ու ստորոգյալը առանձին կարող են գործածվել կազմելով անկախ նախադասություններ (Սուրենը քայլում է, ծաղիկները թառամել են…), մինչդեռ երկրորդ խմբում նշված բայերը, ունենալով վերացական իմաստ, անկախ չեն կիրառվեւմ, այլ որոշակի բառերի (ստորոգելի) հետ են կազմում ստորոգյալ իրենք էլ կատարելով հանգույցի դեր (վիրաբույժ դարձավ, հիմնադիր է համարվում և այլն): Այսպիսով

1.հաղորդակցական ոլորտում նախադասություն կարող են կազմել (դառնալ) միայն այն բայերը, որոնք ունեն նյութական բովանդակություն և դիմավոր ձևեր են:

2.Անդեմ բայական նախադասություններ կարող է ձևավորել նյութական լիարժեք իմաստ ունեցող անորոշ դերբայը ունենալով յուրահատուկ հնչերանգ և հնչերանգային ավարտ պայմանավորված խոսքային իրադրությամբ:

3. Քանի որ նախադասության գլխավոր անդամները ենթական ու ստորգյալն են, և ստորոգյալ արտահայտվում է խոնարհված բայով, հետևաբար՝

ա)խոնարհված բայերով արտահայտված միավորները կատարում են պարզ ստորոգյալի պաշտոն.

բ)խոնարհված բայերով (էական, վերացական բայ) և անվական-հատկանիշային մասով ձևավորված միավորները կատարում են բաղադրյալ ստորոգյալի պաշտոն:

4.Բայի անդեմ ձևեր կամ դերբայները կարող են կատարել նախադասության զանազան անդամների պաշտոններ:

Այժմ առանձին-առանձին ուսումնասիրենք բայի կատարած պաշտոնները խոսքում:

ԴԻՄԱՎՈՐ ԲԱՅԸ՝ ՊԱՐԶ ՍՏՈՐՈԳՅԱԼ. ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Բայական նախադասությունները (այն նախադասությունները, որոնց ստորոգյալ արտահայտված է դիմավոր բայերով) ճնշող մեծամասնություն են կազմում թե բանավոր և թե գրավոր խոսքում: Եվ դա միանգամայն տրամաբանական է, որովհետև մարդն ավելի շատ պատմում է, նկարագրում, հաղորդակցվում