Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավելավորները, որոնք շատ սակավ գործածություն ունեն, տևականության ավելի շեշտված նրբերանգ ունեն:

Այսպես. գիտենում եմ, ունենում եմ, արժենում է և այլն կամ՝ վախում եմ և վախենում եմ, ուզում եմ և ուզենում եմ և այլն. սոսկածանցավոր ձևերը ավելի են ընդգծում իրենց տևականությունը: Ոճական շատ նուրբ առանձնահատկություններ են հանդես բերում նաև նույն՝ ներկա ժամանակի բայաձևերը. ասենք Սուրենը զարմանալի ճշտությամբ է պտտվում երկաթաձողի վրա, և՝ Երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը: Առաջին նախադասության մեջ նշված բայը (ստորոգյալ) բուն ներկա է (այսինքն՝ այնպիսի ներկա, որը «սովորութային» բնույթ ունի. մի հատկանիշ, որ ընդհանրական է. նա առհասարակ լավ է պտտվում երկաթաձողի վրա), մինչդեռ երկրորդ նախադասության ստորոգյալը իր՛ոք որ պատմական ներկա է, այսինքն՝ երկրագունդը միշտ պատտվել է, պտտվում է և պիտի պտտվի իր առանցքի շուրջը: Ոճական ուրույն երանգ ունեն նաև այն ներկա ժամանակաձևերը, որոնք սովորութային են (Սուրենն առհասարակ լավ է աշխատում, միշտ օգնում իր ընկերներին, ժամանակին կատարում տրված հանձնարարությունները և այլն) և իրենց բովանդակությամբ ապառնի: Ի դեպ, վերջինս գործածվում է միայն ժողովրդախոսակցական լեզվում և հանձնարարելի չէ գրական լեզվի համար (Վաղը գնում եմ, դու ինձ հետ գալի՞ս ես թե չէ): Կամ՝ անցյալ կատարյալ ժամանակաձևը երբեմն նույն ժողովրդախոսակցական լեզվում գործածվում է ներկայի իմաստով (Ես այժմ գնացի, հետո զանգ կտամ քեզ...): Ներկան ունի նաև, այսպես ասած. առածական բնույթ, ինչպես իրավացիորեն նշում է Մ. Աբեղյանը (երկաթը տաք-տաք են ծեծում, ճտերն աշնանն են հաշվում...): Տարբեր ոճական արժեք ունեն նաև անցիալ ժամանակի բայաձևերը: Օրինակ՝ գնացել է և գնաց:

Անցյալ կատարյալը գործածվում է սովորաբար այն դեպքում, երբ խոսողը գործողությանը ներկա է եղել կամ իրեն պատկերացնում է գործողությանը մասնակից: Օրինակ՝ Ավտոբուսը հենց նոր գնաց, Արամը տեսա՞վ քեզ, Վարդանը Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց և անմահացավ:

Ի դեպ, հանձնարարելի չէ անցյալում եղած դեպքերը պատմել (գրել) անցյալ կատարյալով: Ընդգծվածն ու հանձնարարելին