Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միջանկյալ («ավելորդ» բառեր) և, որպես այդպիսիք, դրվում ստորակետերի մեջ: Իրականում ինչպե՞ս վարվեր այդ և դրանց նման այլ բառերի առկայության դեպքում: Հարցը նուրբ է, ոչ հեշտ, բայց ոչ անլուծելի: Խնդիրն այն է, որ նախ՝ նման բառերը ունեն խիստ սահմանակափակող, սաստկացնող նրբերանգ-նրբիմաստներ, այսինքն՝ զուրկ են անջատական հնչերանգից: Սա շատ որոշակի է (հենց դու, մանավանդ Արամը, իսկևիսկ իմ ասածն է, անգամ Քաջ Նազարը թագավոր դարձավ, մինչև անգամ դու ես ծաղրում աշխատասեր ընկերոջս, լոկ խոսք է դա, սոսկ մի օր է ինձ պետք…):

Երկրորդ. այդ բառերը, վերցնելով ստորակետի մեջ, գործածում են իբրև միջանկյալ («ավելորդ»): Եթե նրանց առարկայությամբ ոճական անհարթություն է առաջանում, ապա սխալ են գործածված, իսկ եթե նախադասությունը ոճական առումով չի տուժում, ապա այդ բառերը սխալ չեն գործածված: Հարցն այն է, որ միջանկյալության ըմբռնումը նաև սուբյեկտիվ ընկալման արդյունք է: Այստեղ է, որ ասվում է՝ « կետադրվում է (կամ չի կետադրվում) ըստ խոսողի վերաբերմունքի»...

Կամ՝ կասկածական (երկբայական) վերաբերականները, որ կարող են երանգավորել և՝ նախադասությունը, և՝ նրա որևէ անդամը: Օրինակ՝ նա թերևս չէր ուզում կարդալ: Երևի չի իմացել քո գալու մասին: Նրա ասես հիվանդ դեմքը ստացել էր մագաղաթի գույն: Ըստ երևութին Սուրենն է մասնակցելու մրցույթին:

Դժվար չէ նկատել, որ առաջին երկու նախադասություններում առկա վերաբերականները, երանավորում են չէր ուզում և չի իմացել բայ-ստորոգալները, որոնք բերված նախադասությունների «ողնաշարներն» են: Չէ՞ որ ամեն մի բայ-ստորոգյալ առանձին վերցված, հաղորդակցության ոլորտում կարող է կատարել նաև ինքնուրյուն նախադասություն գործառույթ: Ահա հենց այստեղ է դժվարությունը. քանի որ ամեն մի նյութական բովանդակությամբ բայ-ստորոգյալ և' նախադասության անդամ է, և ' տվյալ նախադասության ստորոգման արտահայտիչ,ուստի հնարավոր է որոշակորեն ասել, թե թերևս, երևի վերաբերականները երանգավորել են նախադասություններ՞ը, թե՞ նրանց բայ-ստորոգյալները (այսինքս՝ նախադասության անդամնեը): Բայց սխալ չէ թադրել, որ այն վերաբերականները, որոնք երանգավորում են