Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախադասության անդամները, հանդես չեն բերում անջատական հնչերանգ: Այս հարցում օժանդակ միջոց է նաև այն, երբ վերաբերականը դրվում է նախադասության համապատասխան անդամից առաջ (երևի հինգ կիլոմետր, միթե՞ արագ է քայլում, գուցե դու՞ համաձայնես, հիրավի՛ բարդ խնդիր է սա, իրո՛ք լավ մարդ է նա...): Բոլոր այն դեպքերում, երբ խոսողը (գրողը) համապատասխան վերաբերական (միջանկյալ բառ) գործածում է անջատական հնչերանգով (գրության մեջ՝ ստորակետ), նշանակում է գործ ունեք իրո՛ք միջանկյալ բառի հետ:

Այն էլ նշենք, որ համապատասխան վերաբերականը հենց որ բայ-ստորոգյալից առաջ շարադասվի, գերազանցապես հանդես է գալիս առանց հնչերանգային անջատվածության (երևի գրում է, մի՞թե խոսեցիր, կարծես համոզվել է, իբրև թե չի հասկանում...):

Հարկ է նշել, որ մի շարք վերաբերականներ, առաջանալով համապատասխան մակբայներից, բնականաբար ցուցաբերում են խոսքիմասային երկվություն: Այս պարագայում, պարզ է, բայ- ստորոգյալի կամ ածականի վրա դրվելով, դրանք ցուցաբերում են մակբայական հատկանիշներ (մակբայներ են), հետևաբար նրանց միջանկյալ բառ լինելու, հնչերանգային անջատվածությամբ հանդես գալու մասին խոսք լինել չի կարող: Օրինակ՝ Տղան իրեն ուղղված հարցերին պատասխանում էր անկասկած:

Այս մարդը գիշերը բնավ չի քնել: Որոշ երեխաներ դպրոց են հաճախում իմիջայլոց: Իսկապես ասած՝ Նարինե ոչ մի պարապմունքի չի մասնակցել. իբրև եզրակացություն նշենք, որ այն վերաբերականներն են դառնում միջանկյալ բառեր, որոնք՝

ա) բացարձակապես ցուցաբերում են անջատական հնչերանգ՝ երանգավորելով ամբողջ նախադասությունը.

բ) երբ խոսողը դրանք գործածում է որպես միջանկյալ (խոսողի վերաբերմունք)՝ գրավոր խոսքում այդ բառերը նախադասության անդամներից անջատելով ստորակետով (կամ փակագծերով:)

Վերաբերականները սերտ կապեր ունեն նաև շաղկապների հետ: Պատահական չէ, որ մի շարք վերաբերականներ նույնիսկ վերջերս հրատարակված տարբեր բնույթի աշխատություններում գնահատվել են իբրև շաղկապներ: Խոսքը վերաբերում է այնուամենայնիվ, այնուհանդերձ, համենայնդեպս, նույնիսկ, անգամ,