Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հեղինակ:Պարույր Սևակ այստեղ պիտի դնել հենց գոյականի վրա. 5-ռդ դասարանցին նոր է գաղափար կազմում այդ շարահյուսական իրողության մասին, նշանակում է՝ աշակերտը բավարար գիտելիք, հիմք պիտի ունենա այդ երևույթը ընկալելու, գործածելու համար, որպեսզի 7-ռդ դասարանում «Ստորոգյալըը և նրա արտահայտությունը» թեման լավ յուրացնի, հանկարծակիի չգա՝ բաղադրյալ ստորոգյալն ու նրա արտահայտությունները սովորելիս, հետևաբար 5-ռդ դասարանում պիտի նախ՝ բերել գոյականի արտահայտությամբ բազմաթիվ օրինակներ, ապա եզրակացնել, որ ստորոգելին ստորոգյալի մաս է, որ լրացնում է ենթակային որպես նրան հատկանիշ վերագրող բառ: Այսպես.

Դու՝ մեր մեծ երթի գավազանակիր
Եվ մեր պատմության մեծագույն դիվան,
Մեր ազնվության գովասանագիր,
Մեր մտքի պահեստ, հոգու օթևան,
Անցյալին պարզված դու մեր լսափող,
Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված,
Դու՝ մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
Նարեկացիով օծված ու յուղված...
(Պ. Սևակ)

Ուսուցչի խորհրդով աշակերտները գտնում են ուղղական հոլովով գործածված գոյականները և ընդգծում: Ապա գործածում են նախ՝ առաջին նախադասությունը՝ «Դու՝ մեր մեծ երթի գավազանակիր», նշում՝ ո՛րն է ենթական, ո՛րը՝ ստորոգյալը: Պարզ է՝ ենթական է «դու», ստորոգյալը՝ «գավազանակիր ես», որտեղ ես բայը զեղչվել է՝ բանաստեղծական գեղեցիկ ոճի պահպանման նպատակով: Համեմատվում են զեղչված և չզեղչված տարբերակները: Աշակերտներն իսկույն զգում են, որ զեղչվածները ավելի բանաստեղծական են, քան ես-ով գործածված նախադասությունները: Այնուհետև ասվում են մասնագիտություն նշող բառեր, անուններ և դրանք վերագրվում որևէ անձի (կամ անձերի): Այսպես. բժիշկ, նկարիչ, երգիչ, խառատ, ուսուցիչ, պիոներ, վարորդ, գյուղատնտես, ապա՝ Սուրեն, Հրանտ, Հրաչյա, Վարդան, Զոհրաբ, Կարեն, Երևան, Անի, Դվին Մոսկվա, Փարիզ, Արաքս, Վոլգա,