Jump to content

Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղանակով ու հնարաքներով: Դարձյալ բերվում է այսպիսի մի տեքստ. «Ուսուցիչը Արամին կանչեց գրատախտակի մոտ: Շոյեց պատանուն լավ պատասխանելու համար, ու տղային նստեցրեց առաջին նստարանին: Աշակերտները շատ են սիրում ընկեր Սարգսյանին»:

Ուսուցչի պահանջով աշաերտներն գտնում են «ի» (ն) վերջավորություն ունեցող գոյականները, հիշում են տրականը, հանգման խնդրը, բերում օրինակներ: Որոշակի օրինակների հիման վրա ցույց է տրվում անցողականությունն ու անցողականությունը: Դա ավելի խոր հասկացնելու համար համապատասխան կառուցվացքները դարձվում են կրավորական. պարզվում է, չեզոք սեռի բայերով կառուցվածքները կրավորական չեն դառնում, միչդեռ ներգործական սեռի բայերի ստեղծած կապակցություները դառնում են: Կազմվում է այսպիսի գծապատկեր

1. Աշակերտը քաղում է ծաղիկ:

2. Հյուսնը նորոգում է սեղանը:

3. Հասմիկը սրբեց գրատախտակը:

4. Նա գրի՞չը տվեց քեզ: Բժիշկը վիրահատեց Արշակին:

Տղային մենք տարանք տուն:

Զինվորներին հալածում էին թշնամիները:

Կամոյին ազատեցին բանտից:


Ուշադրոթյուն է դարձվում առաջին սյունակի ուղիղ խնդիրներին, նրանց շարահյուսական դերին, հակադրվում են դրանք ենթակային, ապա աշակերտները եզնակացրում են, որ բոլորն էլ անշունչ առարկայանիշ բառեր են: Ընդհակառակն, երկրորդ սյունակի բառերը ձևով նման են տրականին, բայց շարահյուսական դերով լրիվ հակադրվում են նրանց (անձնացույց գոյականներ, են): Սրանք ևս դարձվում են կրավորական կառուցվածքներ (Աշոտը վիրահատվեց հումուտ բժիշկի կողմից, Տղան մեր կողմից տեղափոխեց տուն)[1]: Պրզվում և ընդգծվում է, որ ներգործական կառուցվածքի նախադասությունները կրավորական կառուցվածք դարձնելիս ուղիղ խնդիրը դառնում է ենթակա: Տրականին հակադրերը, այսինքն՝ անցողականությունը (ուղիղ խնդրի) հասկացնելու համար, լավ կլինի՝ ուղությունը գծապտկերով արտահայտել: Այսպես.

  1. Այսպիսի կառուցվածքները հանձնարարելի չեն